ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարուն Սոբտի. «Ես սիրում եմ իմ հայ երկրպագուներին»

ՖՈՏՈ

«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ, երբ սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաալիքով: Ե՛վ սցենարը, և՛ դերասանական կազմը ստիպում են, որ հազարավոր հեռուստադիտողներ հմայված դիտեն հեռուստասերիալը: Սեր, պայքար, մշակույթ, ավանդույթներ… Այս ամենի հետ մեկտեղ հմայիչ դերասաններ… Եվ գլխավոր դերում դերասան, մոդել Բարուն Սոբտին…

Բարուն Սոբտին ծնվել է 1984 թվականին Դելիում, փենջաբական ընտանիքում: Ավարտել է Սուրբ Մարկի դպրոցը: Յոթ տարի աշխատել է «Jindal Telecom» ընկերությունում՝ որպես մենեջեր: Առաջին դերն ստանձնել է 2009 թվականին «Shraddha» («Շրադհա») հեռուստասերիալում, այնուհետև 2010 թվականին էպիզոդիկ դերով հանդես է եկել «Dill Mill Gayye» («Սրտերի հանդիպում») և գլխավոր դերով՝  «Baat Hamari Pakki Hai» («Մենք պայման ունենք») հեռուստասերիալներում:

«Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո սկսել է նկարահանվել Բոլիվուդում: 2012 թվականին Բարուն Սոբտին զբաղեցրել է «10 ամենասեքսուալ ասիացի տղամարդկանց շարքի» 10-րդ հորիզոնականը: Բարուն Սոբտին Հնդկաստանի միակ հեռուստատեսային դերասանն է, ով ունի Star Parivaar Awards-ի չորս մրցանակ Արնավի դերի համար:

Մեզ հաջողվեց հարցազրույց վերցնել հայտնի դերասան Բարուն Սոբտիից:

–   Պարոն Սոբտի, խնդրում եմ նշեք Ձեր դերասանական կարիերայի սկիզբը և ընթացքը:

– Դերասանական գործունեությունս սկսել եմ 2009 թվականից: Դելիում էի աշխատում, երբ ընկերներիցս մեկը՝ Կարան Վահին, ինձ տարավ Մումբայ` ներկայացմանը ունկնդրելու (քասթինգի): Ես դեռ նոր էի սկսել դերս, երբ պրոդյուսերներն ինձ ընդունեցին որպես ներկայացման դերասան:

– Ե՞րբ Ձեզ կայացած դերասան զգացիք, ո՞ր տարիքում:

– 2009 թվականին՝ 25 տարեկան հասակում, ես հասկացա, որ դերասան եմ:

– «Ի՞նչ կոչել այս սերը» (“Iss Pyaar Ko Kya Naam Doon?”) հեռուստասերիալի համար Դուք ստացաք չորս մրցանակ: Ցանկալի է իմանալ Ձեր հոր արձագանքն այդ առթիվ:

– «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալը իմ սիրած շոուներից է մինչ այսօր, ես կարոտում եմ այդ օրերը: Երբ հայրը տեսավ իմ մրցանակները, հիացմունքով արձագանքեց և ասաց. «Դու շատ խելացի ես, և ես հպարտանում եմ քեզնով: Աստված քեզ պահապան, շարունակիր այդպես»:

– Ունե՞ք նախընտրած դերասան, որին կցանկանայիք նմանվել:

– Ես ուզում եմ խաղալ Ամիր Խանի նման, քանի որ նա իմ սիրած դերասանն է:

– Ո՞ր գրողի ստեղծագործությունն է ձեզ հրապուրում:

– Ինձ հրապուրում է Գաուտամ Հեջեի (Gautam Hedge) ստեղծագործությունը:

– Ձեր տիկինը սիրո՞ւմ է Ձեր կյանքը արվեստում:

– Այո, նա ինձ վստահում է, և դա ինձ բավարար է:

– Ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեր պատկերացմամբ:

– Հայաստանը գեղեցիկ երկիր է, և ես շատ շուտով կժամանեմ Հայաստան: Սիրում եմ իմ հայ երկրպագուներին:

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular