Ինչպես ստանալ 4 նարնջից 9 լիտր հյութ. Ինչպես սրա մասին առաջ ես չգիտեի
ՎԻԴԵՈԵթե պատրաստվում եք հյուրեր ընդունել և ձեզ անհրաժեշտ է մեծ քանակության ըմպելիք, ապա այս բաղադրատոմսը դուք ճիշտ կանեք մտապահեք: Այսքան հյութը կբավականացնի և դուր կգա բոլորին: Այն սիրում են նաև փոքրիկները:
Կարող եք պատրաստել և դնել սառնարանում ու վայելել մի քանի օր:
Բաղադրիչները և պատրաստման եղանակը
4 նարինջները լավ լվանալ, վրան եռման ջուր լցնել, չորացնել, դնել սառցախցիկում 2 ժամ կամ ավելի լավ է՝ ամբողջ գիշեր:
Կտրտել ոչ մեծ կտորներով և անցկացնել մսաղացով: Եռացնել 3 լիտր ջուր, ապա սառեցնել և ստացված զանգվածը լցնել այդ ջրի մեջ: Թողնել, որ թրմվի մոտ 10 րոպե:
Քամել քամիչով կամ 5 շերտ ծալած թանզիֆով:
Ստացված հյութին ավելացնել ևս 6 լիտր ջուր, 1 կգ շաքարավազ, 30գր. կիտրոնաթթու, ամբողջը խառնել և թողնել թրմվի մոտ մեկ ժամ:
Արդյունքում կստանաք 9 լիտր նարնջի անչափ համեղ հյութ: Իսկ մնացորդով կարող եք պատրաստել մուրաբա՝ ավելացնելով ըստ ճաշակի շաքարավազ և մի փոքր կիտրոնաթթու: Եփեք միկրոալիքային վառարանում՝ կափարիչը փակ՝ 3 անգամ 5 րոպեով դնելով և հանելով:Ամեն անգամ հանելիս անպայման խառնեք:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը