Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկզբում ինձ Արփի Գաբրիելյանն ապտակեց, հետո Միհրան Ծառուկյանն ու Գոռ Հակոբյանն ինձ ծեծեցին. Էլեն Ասատրյան

ՖՈՏՈ
Էլեն Ասատրյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Դերասանուհու հետ խոսել ենք «Ֆուլ հաուս»-ում իր մասնակցության, կադրից դուրս աշխատանքի, նոր հրավերների եւ անձնական կյանքի մասին:
 
«Իրականում «Ֆուլ հաուս»-ում կադրից դուրս ամեն բան էլ ավելի ծիծաղելի եւ ուրախ է: Այնտեղ այնպիսի մթնոլոտ էր տիրում, որ պարզապես անհնար էր լավ չխաղալ ու չնվիրվել աշխատանքիդ: Շատ ուրախ եմ, որ դարձա «Ֆուլ հաուս»-ի մի մասնիկը»,- պատմեց Էլենը, իսկ խոսելով դերասանական կազմի հետ իր հարաբերություններից՝ հավելեց.
«Մինչեւ այստեղ նկարահանվելը, ես ճանաչում էի նրանցից գրեթե բոլորին: Նախկինում ես երբեք չէի նկարահանվել սիթքոմում, հետեւաբար սկզբում ինձ համար մի փոքր բարդ էր, քանի որ դանդաղ էի խոսում, սակայն հետո դերասանների եւ պրոդյուսերի օգնությամբ ընկա հունի մեջ»:
 
«Ֆուլ հաուս»-ի 7-րդ եթերաշրջանի նկարահանումներն արդեն ավարտված են: Խոսելով Էլենին հասած արձագանքների մասին, նշեց.
«Կերպարային գիծս այնպիսինն էր, որ իմ հերոսուհուն անընդհատ հալածում էին. սկզբում ինձ Արփի Գաբրիելյանը ապտակեց, հետո Միհրան Ծառուկյանն ու Գոռ Հակոբյանն ինձ ծեծեցին, եւ նման մի շարք բաները գրավեցին մարդկանց ուշադրությունը: Դրանից հետո ինձ անդադար նույն հարցն էին տալիս՝ ինչու: Բնականաբար, այդ ամենն իմ անձի հետ կապ չունեին, ես բացարձակ չեմ նեղվել ու բողոքել, ավելին՝ անգամ, եթե պետք էր ըստ տեսարանի ինձ ապտակել, ինքս եմ առաջարկել ոչ թե խաղալ այդ կադրը, այլ իրականում անել դա, որպեսզի ավելի համոզիչ լինի: Իհարկե, մարդիկ կան, ովքեր ինձ այս կերպարիս հետ էին ասոցացնում եւ մտածելով, որ Արսենի եւ Լիկայի համար ես խանգարող հանգամանք եմ, ատում էին ինձ, բայց նրանք, ովքեր դերասանին կարողանում են ընկալել որպես դերասան, շատ սիրել էին իմ կերպարը: Այնուամենայնիվ, ողջունելի է, որ նախագիծն այն մակարդակում է գտնվում, որ մարդիկ անձնավորում են եւ կարծում են, որ հերոսներն իրականում գոյություն ունեն»:
 
Անդրադառնալով նոր հրավերներին՝ Էլեն Ասատրյանը նշեց, որ այսուհետ ցանկանում է ստացած առաջարկների միջեւ ընտրություն կատարել, իսկ այս պահին դեռեւս իրեն հարմար հրավեր չունի:
«Ուզում եմ մարմնավորել արկածային եւ բացասակլան կերպար: Նման հերոսուհիների մեջ հետաքրքրություն եմ գտնում, ինձ դուր չեն գալիս միապաղաղ աղջիկների կերպարները, որոնք ես նախկինում կերտել եմ,- նշեց նա, իսկ հարցին, թե ինքն ինչպիսի աղջիկ է իրական կյանքում, ընդգծեց.
 
«Ինքս ինձ համար միապաղաղ աղջիկ չեմ, բայց գուցե ինչ-որ մեկի համար այդպիսինն եմ, հնարավոր է որոշների համար անգամ բացասական մարդ եմ: Ամեն դեպքում՝ չեմ ցանկանա իմ տեսակի մասին խոսել, բայց վստահ եմ, որ մարդու մեջ հավաքվում են էմոցիաներ, որոնք կերպարիդ միջոցով կարող ես արտահայտել: Երբեմն կերպարիս միջոցով կարող եմ անել բաներ, որոնք կյանքում չեմ կարող»:
Էլեն Ասատրյանը արդեն բավականին ժամանակ է, ինչ աշխատում է երեւանյան ակումբներից մեկում՝ որպես հաղորդավարուհի: Պարզվում է, որ վերջերս Էլենն անգամ սկսել է երգել այստեղ:
«Քանի որ սիրողական մակարդակում երաժշտական տվյալներ ունեմ եւ սովորություն ունեմ ողջ օրը քթիս տակ երգել, մի օր էլ դա նկատեցին ակումբում եւ առաջարկեցին երգել: Չեմ կարծում, որ այս ամենը պրոֆեսիոնալ դաշտ դուրս կգա, միաժամանակ նաեւ հիշում եմ «Երբեք մի ասա՝ երբեք» հայտնի ասույթը»,- պատմեց նա:
 
Իսկ վերջում անդրադառնալով անձնական կյանքին՝ դերասանուհին նշեց.
«Ինչպես գիտեք, իմ սիրտը զբաղված է, սակայն որոշել եմ այդ մասին չխոսել: Այն, ինչ թաքցնում ես հանրությունից եւ պահում ես միայն քո սրտում, սովորաբար հաջողություն է ունենում»:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա
Ամենադիտված