Սերը չի մեռնում, նրան սպանում են. Անի Երանյան
ՎԻԴԵՈՄանրամասն՝Lraber.info
Ճաշակին ընկեր չկա, սակայն YerevanNews.am-ի հյուր դերասանուհի Անի Երանյանի աննման գեղեցկությունը չգնահատելը գրեթե «հանցագործություն» է: - Ո՞ր հատկանիշն է Ձեզ համար համարվում կանացիության ցուցանիշ:
- Կանացիութունն ինքնին ցուցանիշ է կնոջ համար: Հենց կանացիությունն է, որ կնոջը դարձնում է լավ մայր, լավ քույր, իսկ տղամարդկանց համար մեծ թուլություն: - Ո՞վ է Ձեզ համար հանդիսանում կնոջ իդեալ: - Կարծում եմ յուրաքանչյուր աղջկա համար կնոջ իդեալն իր մայրն է: Ինձ համար այդպես է: Մայրիկս ունի իդեալական կնոջ բոլոր հատկանիշները: Նրանից ես շատ բան եմ սովորել: Երբեմն իմ ներսում նրան այնքան եմ սիրում և մեծարում, որքան Սուրբ Մարիամին:
- Հաճա՞խ կարելի է տեսնել Անի Երանյանի արցունքները: - Անի Երանյանի արցունքները կարող են հաճախ տեսնել էկրանից, բայց առօրյայում՝ ոչ: Ասում են, որ արտասվելն ուժեղ մարդկանց բոնորոշ հատկանիշ է, բայց ես ինձ համարելով ուժեղ մարդ այդ հարցում հակասում եմ: - Ումի՞ց կամ ինչի՞ց եք նեղացած ամենից շատ: - Մարդկանցից, ովքեր կորցրել են իրենց ազգությունը, իրենց հավատքը,իրենց կրոնը, միմյանց հանդեպ ունեցած սերը,սերը «սիրո» հանդեպ, սերը Աստծո հանդեպ: Նման մարդիկ շատ արագ քայլերով աշխարհը տանում են կործանման… ամենաշատն աշխարհից եմ նեղացած: - Պատահե՞լ է, որ սխալ եք եղել, բայց ներողություն չեք խնդրել:
- Սխալը յուրաքանչյուրի համար է, և յուրաքանչյուրս կարող ենք սխալ գործել, բայց ցավոք սրտի ոչ բոլորն են կարողանում իրենց մեջ ուժ գտնել և նորողություն խնդրել իրենց սխալի համար: Ես երբեք չեմ ամաչում ներողություն խնդրելուց, քանի որ դա մարդուն բնորոշ ամենակարևոր հատկանիշներից մեկն է: - Ե՞րբ է մեռնում սերը: - Կան սերեր, որոնք չեն մեռնում. Ծնողական սերը, Աստծո սերը, երեխայի սերը: Համենայն դեպս ինձ համար այդպես է:
Ինձ այդպես են սովորեցրել և դաստիարակել: Բայց կողակցի սերը, որքան էլ հզոր լինի, կարող է մեռնել միայն և միայն նրա ձեռքերով: Սերը չի մեռնում, նրան սպանում են, նրան դանդաղ ոչնչացնում են, իսկ հետո նորից սեր հայցում: Ասում են.« Կոտրված բաժակը որքան էլ լավ կպցնես, միևնույն է հետքը մնում է»: Իսկ ես կասեմ, որ երբեք չեմ էլ փորձի կոտրված բեկորները հավաքել: - Արձակած նետ, ասված խոսք, մանկություն: Շարունակեք անդառնալի երևույթների շարքը: - Այն ամենն, ինչ կարող էիր անել, բայց չես արել… այն ամենն, ինչ արել ես, բայց պետք է չանեիր: Ժամանակը ցավոք սրտի ետ չես կարող տալ, բայց, եթե նույնիսկ դա հնարավոր լիներ, միայն չարածներս կանեի, քանի որ արածներիս համար չեմ փոշմանում: -
Ումի՞ց եք շնորհակալ ամենքից շատ: - Աստծուց: Ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ կամ, որ առողջ եմ, ունեմ ծնողներ, սիրած աշխատանք, ընկերներ: Շնորհակալ եմ, որ ամեն առավոտ բացում եմ աչքերս և տեսնում արևը: - Երբ փոքր էիք, երազու՞մ էիք նմանվել Ձեր սիրած տիկնիկ: - / ժպտում է / Զարմանալի զուգադիպութուն տվյալ հարցի շուրջ, քանի որ հենց այսօր տնից դուրս գալիս մայրս ասաց, որ անչափ նման եմ իմ ֆրանսիական տիկնիկին, որը մինչ այժմ իր թափանցիկ տուփով դրված է իմ ննջարանում: Չեմ հիշում երազել եմ, թե ոչ, բայց ակամայից նմանվելը, կարծում եմ, հենց դրա հետևանքն է: Հարցազրույցի ավարտին ուզում եմ նաև հավելել, որ Անին ոչ միայն տաղանդավոր է ու գեղեցիկ, այլ նաև շատ հետաքրքիր և ուրույն անհատականություն է: Նյութի աղբյուրը` YN.am