ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերը չի մեռնում, նրան սպանում են. Անի Երանյան

ՎԻԴԵՈ

Մանրամասն՝Lraber.info

Ճաշակին ընկեր չկա, սակայն YerevanNews.am-ի հյուր դերասանուհի Անի Երանյանի աննման գեղեցկությունը չգնահատելը գրեթե «հանցագործություն» է:  - Ո՞ր հատկանիշն է Ձեզ համար համարվում կանացիության ցուցանիշ:

- Կանացիութունն ինքնին ցուցանիշ է կնոջ համար: Հենց կանացիությունն է, որ կնոջը դարձնում է լավ մայր, լավ քույր, իսկ տղամարդկանց համար մեծ թուլություն: - Ո՞վ է Ձեզ համար հանդիսանում կնոջ իդեալ: - Կարծում եմ յուրաքանչյուր աղջկա համար կնոջ իդեալն իր մայրն է: Ինձ համար այդպես է: Մայրիկս ունի իդեալական կնոջ բոլոր հատկանիշները: Նրանից ես շատ բան եմ սովորել: Երբեմն իմ ներսում նրան այնքան եմ սիրում և մեծարում, որքան Սուրբ Մարիամին:

- Հաճա՞խ կարելի է տեսնել Անի Երանյանի արցունքները: - Անի Երանյանի արցունքները կարող են հաճախ տեսնել էկրանից, բայց առօրյայում՝ ոչ: Ասում են, որ արտասվելն ուժեղ մարդկանց բոնորոշ հատկանիշ է, բայց ես ինձ համարելով ուժեղ մարդ այդ հարցում հակասում եմ: - Ումի՞ց կամ ինչի՞ց եք նեղացած ամենից շատ: - Մարդկանցից, ովքեր կորցրել են իրենց ազգությունը, իրենց հավատքը,իրենց կրոնը, միմյանց հանդեպ ունեցած սերը,սերը «սիրո» հանդեպ, սերը Աստծո հանդեպ: Նման մարդիկ շատ արագ քայլերով աշխարհը տանում են կործանման… ամենաշատն աշխարհից եմ նեղացած: - Պատահե՞լ է, որ սխալ եք եղել, բայց ներողություն չեք խնդրել:

- Սխալը յուրաքանչյուրի համար է, և յուրաքանչյուրս կարող ենք սխալ գործել, բայց ցավոք սրտի ոչ բոլորն են կարողանում իրենց մեջ ուժ գտնել և նորողություն խնդրել իրենց սխալի համար: Ես երբեք չեմ ամաչում ներողություն խնդրելուց, քանի որ դա մարդուն բնորոշ ամենակարևոր հատկանիշներից մեկն է: - Ե՞րբ է մեռնում սերը: - Կան սերեր, որոնք չեն մեռնում. Ծնողական սերը, Աստծո սերը, երեխայի սերը: Համենայն դեպս ինձ համար այդպես է:

Ինձ այդպես են սովորեցրել և դաստիարակել: Բայց կողակցի սերը, որքան էլ հզոր լինի, կարող է մեռնել միայն և միայն նրա ձեռքերով: Սերը չի մեռնում, նրան սպանում են, նրան դանդաղ ոչնչացնում են, իսկ հետո նորից սեր հայցում: Ասում են.« Կոտրված բաժակը որքան էլ լավ կպցնես, միևնույն է հետքը մնում է»: Իսկ ես կասեմ, որ երբեք չեմ էլ փորձի կոտրված բեկորները հավաքել: - Արձակած նետ, ասված խոսք, մանկություն: Շարունակեք անդառնալի երևույթների շարքը: - Այն ամենն, ինչ կարող էիր անել, բայց չես արել… այն ամենն, ինչ արել ես, բայց պետք է չանեիր: Ժամանակը ցավոք սրտի ետ չես կարող տալ, բայց, եթե նույնիսկ դա հնարավոր լիներ, միայն չարածներս կանեի, քանի որ արածներիս համար չեմ փոշմանում: -

Ումի՞ց եք շնորհակալ ամենքից շատ: - Աստծուց: Ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ կամ, որ առողջ եմ, ունեմ ծնողներ, սիրած աշխատանք, ընկերներ: Շնորհակալ եմ, որ ամեն առավոտ բացում եմ աչքերս և տեսնում արևը: - Երբ փոքր էիք, երազու՞մ էիք նմանվել Ձեր սիրած տիկնիկ: - / ժպտում է / Զարմանալի զուգադիպութուն տվյալ հարցի շուրջ, քանի որ հենց այսօր տնից դուրս գալիս մայրս ասաց, որ անչափ նման եմ իմ ֆրանսիական տիկնիկին, որը մինչ այժմ իր թափանցիկ տուփով դրված է իմ ննջարանում: Չեմ հիշում երազել եմ, թե ոչ, բայց ակամայից նմանվելը, կարծում եմ, հենց դրա հետևանքն է: Հարցազրույցի ավարտին ուզում եմ նաև հավելել, որ Անին ոչ միայն տաղանդավոր է ու գեղեցիկ, այլ նաև շատ հետաքրքիր և ուրույն անհատականություն է:     Նյութի աղբյուրը` YN.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular