Հին աթոռի պաստառի տակ նա գտավ թանկարժեք... Հաջողակ մարդիկ, ովքեր միլիոնատեր են դարձել պատահաբար
ՖՈՏՈ1. Ferrari 330 GT 1966, գտնված ավտոտնակում.
Վայոմինգ նահանգում տղամարդը տուն է գնել 285,5 դոլլար արժողությամբ, որին կից կար նաև ավտոտնակ: Զարմանալի է, սակայն այն չէր գրավել ոչ միջնորդի, ոչ էլ գնորդի ուշադրությունը: Պատկերացրեք, ինչպիսին էր տան նոր սեփականատիրոջ արձագանքը, երբ բացելով ավտոտնակի դուռը, տեսավ փոշու հաստ շերտով պատված Ferrari 330 GT ՝ արտադրված 1966թ.-ին: Ի դեպ ավտոմեքենան գտնվում էր հոյակապ վիճակում: Նախնական տարբերակով այն գնահատվել է ավելի քան 500 000 դոլլար:
2. «Ոսկե» տուն.
Ֆրանսիացի տղամարդը, որը ցանկացել է գաղտնի պահել ինքնությունը, որպես ժառանգություն տուն է ստացել, որը գտնվում է Նորմանդիայում: Տան նոր սեփականատերը շրջում էր տանը և ուսումնասիրում այն, երբ հայտնաբերեց ոսկյա մետաղադրամներով լի տուփ, որն ամրացված էր աթոռի նստատեղի տակ: Էլ ավելի մեծ քանակությամբ ոսկի հայնաբերվեց վիսկիների պահպանման տուփի մեջ: Ավելի ուշ նա գտավ ոսկյա ձուլակտորների կույտ: Գտնված ոսկու ընդհանուր գումարը կազմում է 3,7մլն. դոլլար: Սակայն տանտիրոջ ուրախությունը մի քիչ խամրեց, երբ իմացավ, որ ըստ Ֆրանսիայում գործող օրենքների պետք է ժառանգության 45%-ը հարկ մուծի:
3. Թանկարժեք զարդեր հին աթոռի պաստառի տակ.
Շոտլանդական Բիգար փոքր քաղաքում, ամուսնական զույգը 5 ֆունտ ստեռլինգ արժողությամբ գնել է հին աթոռ, որի պաստառը պետք է փոխվեր: Սակայն վերանորոգման համար անհրաժեշտ գումար չլինելու պատճառով աթոռը տեղափոխեցին նկուղ, որտեղ այն մնաց 6 տարի:
Տարիներ անց, պարոն Միլներ-Բրաունը վերջապես որոշեց աթոռը վերանորոգել: Նա զարմանքից քար կտրեց, երբ հանելով պաստառը, տեսավ ադամանդե քարերով զարդեր: Նա կնոջը ոչինչ չասաց, այլ պարզապես նվիրեց մատանին, այնուհետև ականջօղերը: Որոշ ժամանակ անց Միլները հայտնեց կնոջը իրողությունը: Զարդերը գնահատվեցին մոտ 5 000 ֆունտ-ստեռլինգ: