ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հին աթոռի պաստառի տակ նա գտավ թանկարժեք... Հաջողակ մարդիկ, ովքեր միլիոնատեր են դարձել պատահաբար

ՖՈՏՈ
Կյանքում երբեմն կարող են տեղի ունենալ այնպիսի իադարձություններ, որոնք կարող են կտրականապես փոխել յուրաքանչյուրի կյանքը: Ինչպես կարելի է բացատրել այն զարմանալի փաստը, որ ամենաանհավանական տեղում գտնվել են իրեր, որոնք միլիոնատեր են դարձրել հասարակ մարդկանց: Օrer.am-ը կներկայացնի դեպքեր, երբ մարդիկ միլիոնատեր են դարձել պատահական և անսպասելի ձևով.

1. Ferrari 330 GT 1966, գտնված ավտոտնակում.

Картинки по запросу феррари 1966года найденный в гараже

Վայոմինգ նահանգում տղամարդը տուն է գնել 285,5 դոլլար արժողությամբ, որին կից կար նաև ավտոտնակ: Զարմանալի է, սակայն այն չէր գրավել ոչ միջնորդի, ոչ էլ գնորդի ուշադրությունը: Պատկերացրեք, ինչպիսին էր տան նոր սեփականատիրոջ արձագանքը, երբ բացելով ավտոտնակի դուռը, տեսավ փոշու հաստ շերտով պատված Ferrari 330 GT ՝ արտադրված 1966թ.-ին: Ի դեպ ավտոմեքենան գտնվում էր հոյակապ վիճակում: Նախնական տարբերակով այն գնահատվել է ավելի քան 500 000 դոլլար:

2. «Ոսկե» տուն.

Ֆրանսիացի տղամարդը, որը ցանկացել է գաղտնի պահել ինքնությունը, որպես ժառանգություն տուն է ստացել, որը գտնվում է Նորմանդիայում: Տան նոր սեփականատերը շրջում էր տանը և ուսումնասիրում այն, երբ հայտնաբերեց ոսկյա մետաղադրամներով լի տուփ, որն ամրացված էր աթոռի նստատեղի տակ: Էլ ավելի մեծ քանակությամբ ոսկի հայնաբերվեց վիսկիների պահպանման տուփի մեջ: Ավելի ուշ նա գտավ ոսկյա ձուլակտորների կույտ: Գտնված ոսկու ընդհանուր գումարը կազմում է 3,7մլն. դոլլար: Սակայն տանտիրոջ ուրախությունը մի քիչ խամրեց, երբ իմացավ, որ ըստ Ֆրանսիայում գործող օրենքների պետք է ժառանգության 45%-ը հարկ մուծի:

3. Թանկարժեք զարդեր հին աթոռի պաստառի տակ.

Շոտլանդական Բիգար փոքր քաղաքում, ամուսնական զույգը 5 ֆունտ ստեռլինգ արժողությամբ գնել է հին աթոռ, որի պաստառը պետք է փոխվեր: Սակայն վերանորոգման համար անհրաժեշտ գումար չլինելու պատճառով աթոռը տեղափոխեցին նկուղ, որտեղ այն մնաց 6 տարի:

Տարիներ անց, պարոն Միլներ-Բրաունը վերջապես որոշեց աթոռը վերանորոգել: Նա զարմանքից քար կտրեց, երբ հանելով պաստառը, տեսավ ադամանդե քարերով զարդեր: Նա կնոջը ոչինչ չասաց, այլ պարզապես նվիրեց մատանին, այնուհետև ականջօղերը: Որոշ ժամանակ անց Միլները հայտնեց կնոջը իրողությունը: Զարդերը գնահատվեցին մոտ 5 000 ֆունտ-ստեռլինգ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular