Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նրանք ստիպեցին, որ հուզվեմ ու նույնիսկ արտասվեմ». Լուսինե Բադալյանն այսօր տոնում է ծննդյան 38-ամյակը

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

«Նրանք ստիպեցին, որ հուզվեմ ու նույնիսկ արտասվեմ». Լուսինե Բադալյանն այսօր տոնում է ծննդյան 38-ամյակը

Լուսավոր, դրական, ժպտերես ու միշտ պոզիտիվ. այսօր հեռուստառադիոհաղորդավարուհի Լուսինե Բադալյանը տոնում է ծննդյան 38-ամյակը: Ինչպես նախորդ անգամներն, այս տարի էլ Լուսինեի օրը տոն են դարձրել ընկերներն ու գործընկերները: BlogNews.am-ը զրուցել է հոբելյարի հետ օրվա անակնկալների, երազանքների ու ցանկությունների մասին:

Նրանք  ստիպեցին, որ հուզվեմ ու նույնիսկ արտասվեմ

Ծննդյանս անակնկալները սկսվել էին դեռ երեկվանից, երբ ընկերուհիներս ինձ ուղղակի հրավիրեցին ակումբ, որպեսզի երաժշտություն լսենք, ու կատակով ասացին՝ Նոր տարին էլ կդիմավորենք:) Գնացի, պարզվեց՝ այնտեղ ինձ անակնկալ էր սպասվում: Ամուսինս, Հայաստանում չլինելով, հասցրել էր ժամանակին վերադառնալ շրջագայությունից ու անել այնպես, որ օրս տուն դառնա: Ինձ շքեղ հրավառություն էր սպասվում, տորթ, շնորհավորանքներ բեմից, որոնք ինձ ստիպեցին հուզվել ու անգամ արտասվել:

Ուղիղ եթերում էի, երբ անակնկալ կերպով հայտնվեցին «Կենտրոն»-ի իմ գործընկերները

Օրն ինձ համար աշխատանքային է, չնայած անակնկալները դեռ շարունակվում են: Առավոտյան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում էի, երբ հանկարծակի աչքովս ընկավ, որ եկել էին «Կենտրոն» հեռուստաընկերության իմ նախկին գործընկերները, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել ենք միասին: Հիմա տոնում ենք մեծ թիմով: Թենիսի սեղանը դարձրել էինք մեծ սեղան ու երկու կոլեկտիվներով նշում էինք: Հեռուստաընկերությունները, որոնք սովորաբար մրցակցում են, այսօր դարձել են մի ընտանիք, որ օրդ յուրահատուկ դարձնեն, ու երջանկությունդ կատարյալ լինի: Այս պահին էլ շտապում եմ ռադիո, որտեղ ևս, ենթադրում եմ, ինձ հարազատ մարդիկ կրկին անակնկալ պատրաստած կլինեն: Այնուհետև օրվա մնացած մասը պլանավորում եմ տանը երեխաներիս հետ անցկացնել, քանի որ անհամբեր ինձ են սպասում․ սա ավելի շատ նրանց համար է տոն, քան իմ:

27336611_1799235770140570_8505332635666123787_n

Այս օրերին մի քիչ ընկճվում եմ

Անընդհատ դու ես կենտրոնում ու չգիտես ինչպես վարձահատույց լինել ու շնորհակալություն հայտնել, որ արժանացել ես դրան: Երևի այդ զգացողություններից է, որ ուզում ես այս օրը գոնե աննկատ մնալ, բայց չի ստացվում: Սա է երևի երջանկությունը, որ տարիներ շարունակ չես աշխատում մարդկանց հետ, բայց իրենք շարունակում են ծննդյանդ յուրաքանչյուր տարեդարձն այսպիսի տոն դարձնել: Այսպիսի անակնկալները նվերի հետ համեմատելն անչափ դժվար է ինձ համար: Շատ լուրջ չեմ վերաբերվում նվերներին։ Այս օրերին մի քիչ ընկճվում եմ․ համընդհանուր ուշադրության կենտրոնում լինել դեռ չեմ սովորել ու չգիտեմ՝ այդ ժամանակ ինձ  ինչպես պիտի պահեմ, որ չհուզվեմ:

Ես ինձ շարունակում եմ զգալ 25 տարեկան

Տարիքն ինձ չի վախեցնում, ես ինձ շարունակում եմ զգալ 25 տարեկան, ու ինչպես Մարկեսն է ասել․ «Տարիքը զուտ ֆիզիկական կատեգորիա է»: Մարդն իրականում այն տարիքում է, որքան իրեն զգում է:  

25594261_1753808704683277_1142737702478806803_n

Իմ երջանկությունը կատարյալ է, ու ինձ ոչինչ չի պակասում

Ես համարում եմ, որ երջանկությունս լիարժեք է, ու որպես այդպիսին, պակաս ոչինչ չկա, որպեսզի ինձ կատարյալ երջանիկ զգամ: Ես ուղղակի ինձ ցանկանում եմ, որ եղածը կարողանամ պահպանել, որ հարազատ, սիրելի մարդկանցից որևէ մեկը չպակասի ու չհեռանա: Տարբեր հանգամանքներ են լինում կյանքում, ու ինչքան մեծանում ես, այնքան այդ հանգամանքները շատանում են: Հիմա երազանքի պես մի բան է, որ գոնե այն ամենն, ինչ ունեմ, կարողանամ պահպանել:

 

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդելՎրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխա
Ամենադիտված