«Երևանի ձայներ» կանանց երգչախումբը համերգ կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
ՄՇԱԿՈՒՅԹՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` մարտի 25-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հասմիկ Վարդանյան) համերգը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը ժամանակակից երաժշտարվեստի ոլորտում իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ, ինչով մեծապես նպաստում է երիտասարդ սերնդի՝ երգչախմբային արվեստի նկատմամբ հետաքրքրության ընդլայնմանը:
Երգչախումբը համերգային ծրագրերով հանդես է գալիս տարբեր միջոցառումների շրջանակներում` մանկապատանեկան կրթամշակութային կազմակերպություններում, մանկատներում և այլ հաստատություններոմ:
2012 թվականին երգչախումբը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: