ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանի ձայներ» կանանց երգչախումբը համերգ կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` մարտի 25-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հասմիկ Վարդանյան) համերգը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը ժամանակակից երաժշտարվեստի ոլորտում իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ, ինչով մեծապես նպաստում է երիտասարդ սերնդի՝ երգչախմբային արվեստի նկատմամբ հետաքրքրության ընդլայնմանը:
Երգչախումբը համերգային ծրագրերով հանդես է գալիս տարբեր միջոցառումների շրջանակներում` մանկապատանեկան կրթամշակութային կազմակերպություններում, մանկատներում և այլ հաստատություններոմ:
2012 թվականին երգչախումբը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular