Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը

ՖՈՏՈ

Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը։

Ցավ՝ բութ մատի և ցուցամատի հատվածում։ Եթե այս հատվածում ցավ կամ անհարմարության զգացում, ծակոցներ եք զգում, ձեռքերը թմրում են, հնարավոր է՝ տառապում եք դաստակային թունելի համախտանիշով։

 

Ծայրամասերի ճնշման հետևանքով առաջանում են տհաճ, հաճախ՝ նաև ցավային զգացողություններ։ Կարպալ թունելի սինդրոմը հաճախ առաջանում է մարդկանց շրջանում, ովքեր մոնոտոն աշխատանք են կատարում։

Վերքեր, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվում։ Երկար ժամանակ չապաքինվող վերքերը կարող են վկայել որոշակի առողջական խնդիրների մասին։ Օրինակ՝ հաճախ առաջացող կապտուկները կարող են վկայել դիաբետի զարգացման մասին։ Եթե այդ զգացումներն ուղեկցվում են նաև քաղցի, ծարավի զգացմամբ, ծակոցներով, վերջույթների թմրածությամբ, հարկավոր է դիմել մասնագետի, այս նշանները կարող են վկայել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին։

Ձեռքերի մատների գույնի փոփոխություն։ Ձեռքերի մատների գույնը կարող է փոխվել տարբեր պատճառներով։ Եթե ենթարկվել եք ցածր ջերմաստիճանի, սթրեսի ազդեցության, ֆիզիկական ծանրաբեռնվածություն եք ունեցել, ամենայն հավանականությամբ, սա սովորական ռեակցիա է։

Սակայն, եթե այս փոփոխություններն ուղեկցվում են քորով, ցավով, ծակոցներով և թմրածությամբ, խորհրդակցեք մասնագետի հետ։ Այս ամենը կարող է վկայել ողնաշարի հետ կապված խնդիրների, մաշկային հիվանդությունների կամ արյունատար անոթների աշխատանքի խանգարման մասին։

Առատ քրտնարտադրություն։ Եթե նկատում եք, որ մատները չափից շատ են քրտնում, խնդիրը կարող է հիպերհիդրոզը լինել։ Առատ քրտնարտադրությունը նորմալ է բարձր ջերմաստիճանի, էմոցիաների պոռթկման դեպքում, բայց եթե այն չափազանց առատ է, կախված չէ արտաքին գործոններից, ամենայն հավանականությամբ, առկա է առողջական խնդիր, որը հարկավոր է լուծել։

Թույլ եղունգներ։ Եթե եղունգները թույլ են, հեշտությամբ են կոտրվում, խնդիրը կարող է կապված լինել վահանաձև գեղձի առողջության հետ։ Եթե հաճախ եք հոգնածություն զգում առանց պատճառի, հոդերը ցավում են, դիմեք մասնագետի օգնությանը։

Միշտ սառը ձեռքեր։ Եթե ձեռքերը մշտապես սառն են, իսկ մաշկը փոխում է գույնը, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Այս նշանները սովորաբար վկայում են արյան շրջանառության և նյարդային համակարգի աշխատանքի խանգարման մասին։

 

Այտուցվածություն։ Ձեռքերի այտուցվածությունը կարող է կապված լինել մի շարք խնդիրների հետ՝ օդի բարձր ջերմաստիճան, մեծ քանակով աղի օգտագործում։ Այս դեպքերում այտուցները շուտ են անցնում։ Սակայն, եթե այս խնդիրը հաճախ է առաջանում, հարկավոր է դիմել մասնագետի, քանի որ ձեռքերի մշտական այտուցվածությունը կարող է վկայել անոթների հիվանդության մասին։

Դող մատներում։ Այս խնդիրը կարող է կապված լինել գերլարվածության կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։ Այդ դեպքում հանգստանալուց հետո անհարմարության զգացումը կանցնի։ Բայց եթե մատներում դողը պահպանվում է, հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում B1, B6, B12, E վիտամինների մակարդակը։

Եղունգների գույնի փոփոխություն։ Եղունգների գույնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել հեմոգլոբինի ցածր մակարդակով, անեմիայի առկայությամբ։ Երկու դեպքում էլ եղունգները կապույտ գույն են ստանում։ Այս երևույթը կարող է ուղեկցվել նաև մատներում ծակոցների զգացմամբ։

Շարունակությունը՝ այստեղ

 

Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից Մենք կշարունակենք աշխատել․ Աբխազիայի նախագահը հրաժարական չի ներկայացրել Մխիթարյանի մարզումը․ ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Այնտեղ, որտեղ հետևակը չի անցնի, և զրահապատ գնացքը չի սուրա «Պլաստուն-2» նորագույն ռազմական ամենագնացը կսողա փորի վրայով ու նրա հետ ոչինչ չի պատահի ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում ԱշխարհԲուժհաստատության բակում uպանություն է եղել․ մանրամասներ Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին Ինչու է մինչև հիմա իր պաշտոնում Ռազմական ոստիկանության պետը․ Տիգրան ԱբրահամյանԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան Ս. Անդրեաս և Ս. Փիլիպոս առաքյալների հիշատակի օրն է ԱԱԾ-ն հայտարարություն է տարածելՌուսների հերթական ծանր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնաuվածք է ստացել, 1 անձ uպանվել է Ծեծկռտուք` ՊՆ աշխատողների միջև․ հարվածներ են հասցվել փոխգնդապետին Նոյեմբերի 18-ի հոսանքազրկման հասցեներըԱրտակարգ դեպք Վանաձորում․ ձին ընկել է դիտահորը Հայաստանի քաղաքացիների գրեթե 40 %-ն իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդի վրա      ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչպես Թրամփը կարող է ազդել հայ-ադրբեջանական հակամարտության վրա«Քաղաքագետ Կիրեևը Երևանի դեպի Արևմուտք վերակողմնորոշելու մասին. դա Հայաստանի ղեկավարության երազանքն է»ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»Արտակարգ գիշեր՝ Երևանում․ մահացածը ժամանել էր Ֆրանսիայից«Ստոկհոլմյան համախտանիշ». մինչ Բաքվում որոշվում է Հայաստանի ճակատագիրը, Երևանը պահմտոցի է խաղում  «Արտաքինից խիստ էր երևում, բայց այնքան բարի էր, յուրաքանչյուր զինվորի կողքին էր ցանկացած հարցում». փոխգնդապետ Արմեն Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Քաշաթաղում. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող. պատմության այս օրը (16 նոյեմբեր)ՈՒժեղ ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի․ ՌԴՄակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի համար չի դիմել. Պեսկով Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ»Թանկացումներ՝ տարադրամի շուկայումԻնչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Ղազախստանում․ 7 մարդ է մաhացել, այդ թվում՝ 2 երեխաԻնչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ»«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են Շուշաննա Թովմասյանի եղբորըԻսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ»Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ»
Ամենադիտված