ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը

ՖՈՏՈ

Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը։

Ցավ՝ բութ մատի և ցուցամատի հատվածում։ Եթե այս հատվածում ցավ կամ անհարմարության զգացում, ծակոցներ եք զգում, ձեռքերը թմրում են, հնարավոր է՝ տառապում եք դաստակային թունելի համախտանիշով։

 

Ծայրամասերի ճնշման հետևանքով առաջանում են տհաճ, հաճախ՝ նաև ցավային զգացողություններ։ Կարպալ թունելի սինդրոմը հաճախ առաջանում է մարդկանց շրջանում, ովքեր մոնոտոն աշխատանք են կատարում։

Վերքեր, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվում։ Երկար ժամանակ չապաքինվող վերքերը կարող են վկայել որոշակի առողջական խնդիրների մասին։ Օրինակ՝ հաճախ առաջացող կապտուկները կարող են վկայել դիաբետի զարգացման մասին։ Եթե այդ զգացումներն ուղեկցվում են նաև քաղցի, ծարավի զգացմամբ, ծակոցներով, վերջույթների թմրածությամբ, հարկավոր է դիմել մասնագետի, այս նշանները կարող են վկայել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին։

Ձեռքերի մատների գույնի փոփոխություն։ Ձեռքերի մատների գույնը կարող է փոխվել տարբեր պատճառներով։ Եթե ենթարկվել եք ցածր ջերմաստիճանի, սթրեսի ազդեցության, ֆիզիկական ծանրաբեռնվածություն եք ունեցել, ամենայն հավանականությամբ, սա սովորական ռեակցիա է։

Սակայն, եթե այս փոփոխություններն ուղեկցվում են քորով, ցավով, ծակոցներով և թմրածությամբ, խորհրդակցեք մասնագետի հետ։ Այս ամենը կարող է վկայել ողնաշարի հետ կապված խնդիրների, մաշկային հիվանդությունների կամ արյունատար անոթների աշխատանքի խանգարման մասին։

Առատ քրտնարտադրություն։ Եթե նկատում եք, որ մատները չափից շատ են քրտնում, խնդիրը կարող է հիպերհիդրոզը լինել։ Առատ քրտնարտադրությունը նորմալ է բարձր ջերմաստիճանի, էմոցիաների պոռթկման դեպքում, բայց եթե այն չափազանց առատ է, կախված չէ արտաքին գործոններից, ամենայն հավանականությամբ, առկա է առողջական խնդիր, որը հարկավոր է լուծել։

Թույլ եղունգներ։ Եթե եղունգները թույլ են, հեշտությամբ են կոտրվում, խնդիրը կարող է կապված լինել վահանաձև գեղձի առողջության հետ։ Եթե հաճախ եք հոգնածություն զգում առանց պատճառի, հոդերը ցավում են, դիմեք մասնագետի օգնությանը։

Միշտ սառը ձեռքեր։ Եթե ձեռքերը մշտապես սառն են, իսկ մաշկը փոխում է գույնը, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Այս նշանները սովորաբար վկայում են արյան շրջանառության և նյարդային համակարգի աշխատանքի խանգարման մասին։

 

Այտուցվածություն։ Ձեռքերի այտուցվածությունը կարող է կապված լինել մի շարք խնդիրների հետ՝ օդի բարձր ջերմաստիճան, մեծ քանակով աղի օգտագործում։ Այս դեպքերում այտուցները շուտ են անցնում։ Սակայն, եթե այս խնդիրը հաճախ է առաջանում, հարկավոր է դիմել մասնագետի, քանի որ ձեռքերի մշտական այտուցվածությունը կարող է վկայել անոթների հիվանդության մասին։

Դող մատներում։ Այս խնդիրը կարող է կապված լինել գերլարվածության կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։ Այդ դեպքում հանգստանալուց հետո անհարմարության զգացումը կանցնի։ Բայց եթե մատներում դողը պահպանվում է, հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում B1, B6, B12, E վիտամինների մակարդակը։

Եղունգների գույնի փոփոխություն։ Եղունգների գույնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել հեմոգլոբինի ցածր մակարդակով, անեմիայի առկայությամբ։ Երկու դեպքում էլ եղունգները կապույտ գույն են ստանում։ Այս երևույթը կարող է ուղեկցվել նաև մատներում ծակոցների զգացմամբ։

Շարունակությունը՝ այստեղ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular