Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիկա Մարտիրոսյանը՝ դստեր նոր տեսահոլովակի մասին

ՎԻԴԵՈ

Ապրիլի 7-ին փոքրիկ երգչուհի Նանուլը ներկայացրեց «Մայրիկ» երգն ու տեսահոլովակը՝ այն նվիրելով իր մայրիկին ՝ պարուհի Վիկա Մարտիրոսյանին: Երգի երաժշտության ու խոսքերի հեղինակն Արթուր Գրիգորյանն է, ով, ինչպես Tert.am Life–ն արդեն հայտնել է իր ընթերցողներին, Նանուլի առաջին ուսուցիչն է երաժշտական ասպարեզում:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Ի տարբերություն նախորդ երգերի ու տեսահոլովակների, որոնք առավել ռիթմիկ են և ուղեկցվում են պարային համարներով, այս անգամ Նանուլը ներկայացել է ավելի հանդարտ, մեղեդային կատարմամբ: Tert.am Life-ի հետ զրույցում Վիկան ասաց, որ իր համար սա փոքր-ինչ անակնկալ է եղել, քանի որ երգը կատարելու Նանուլի ցանկության մասին իմացել է տեսահոլովակի նկարահանումից օրեր առաջ:

«Շատ հաճելի նվեր էր, ճիշտն ասած, չգիտեի, որ ուզում է հատուկ մեր տոնին նվիրված կատարել: Արթուր Գրիգորիչն ինձ նկարահանումից ընդամենը երկու օր առաջ պատմեց, որ Նանուլն ուզում է, անպայման, երգել և ապրիլի 7-ի առթիվ  ինձ նվիրել այս ստեղծագործությունը: Չէին կարող գաղտնի պահել, քանի որ պետք է իրենց օգնեի նկարահանման գործընթացում»,-ասաց Վիկան:

Տեսահոլովակն  աշխատանքային է, նկարահանվել է ձայնագրման ստուդիայում։ Վիկան հայտնեց, որ այն մոնտաժվել է ու նկարահանման հաջորդ օրը ներկայացվել լսարանին: Պարուհին ուրախ է, որ դուստրը պրոֆեսիոնալ երգչուհի դառնալու ճանապարհը սկսել է հենց Արթուր Գրիգորյանի մոտ ուսումնառությամբ:

«Արդեն երկար ժամանակ է` Նանուլն Արթուր Գրիգորիչի հետ պարապում է, անհատական դասընթացներ է անցնում, ինչի համար և՛ ես, և՛ Նանուլը, շատ ուրախ ենք: Այդ երգը հատուկ Նանուլի համար  գրված չէ, այն շատ վաղուցվա երգ է, նույնիսկ, Սիրուշոն է երգել։ Շատ հայտնիներ են փոքր ժամանակ կատարել այդ երգը: Երեխան էլ սիրել էր երգն ու ցանկացել կատարել Մայրերի տոնի առթիվ»,-ասաց Վիկան:

Պարուհու խոսքով`  թեև մի քանի օր է անցել տեսահոլովակի պրեմիերայից, արդեն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել:

«Շատ պրոֆեսիոնալ մարդիկ, երգիչ-երգչուհիներ են զանգահարել ինձ ու ասել, թե արդեն որքան փոփոխություն կա Նանուլի վոկալային տվյալների մեջ: Բոլորը շատ գովեցին, ուրախացան, որ Նանուլիկը սկսել է այդքան գրագետ երգել` շնորհիվ Արթուր Գրիգորյանի:  Բոլորը շատ սիրել էին կատարումը, լավ նամակներ եմ ստացել: Երգը հասցրել է հուզել շատ մայրիկների,  ծանոթ և անծանոթ մարդիկ և՛ Ինստագրամում, և՛ Ֆեյսբուքում գրել են, թե որքան են հուզվել և ուրախ են, որ այս երգը նաև Նանուլիկն է կատարել»,-ասաց նա ու հավելեց, որ դուստրը  կշարունակի հանդես գալ  նաև նոր երգերով ու հետաքրքիր պարային տեսահոլովակներով:

Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԸնտրեք երեք խավարումներից մեկը՝ պարզելու, թե ինչից եք ամենից շատ վախենում կյանքում Իրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի
Ամենադիտված