ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիկա Մարտիրոսյանը՝ դստեր նոր տեսահոլովակի մասին

ՎԻԴԵՈ

Ապրիլի 7-ին փոքրիկ երգչուհի Նանուլը ներկայացրեց «Մայրիկ» երգն ու տեսահոլովակը՝ այն նվիրելով իր մայրիկին ՝ պարուհի Վիկա Մարտիրոսյանին: Երգի երաժշտության ու խոսքերի հեղինակն Արթուր Գրիգորյանն է, ով, ինչպես Tert.am Life–ն արդեն հայտնել է իր ընթերցողներին, Նանուլի առաջին ուսուցիչն է երաժշտական ասպարեզում:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Ի տարբերություն նախորդ երգերի ու տեսահոլովակների, որոնք առավել ռիթմիկ են և ուղեկցվում են պարային համարներով, այս անգամ Նանուլը ներկայացել է ավելի հանդարտ, մեղեդային կատարմամբ: Tert.am Life-ի հետ զրույցում Վիկան ասաց, որ իր համար սա փոքր-ինչ անակնկալ է եղել, քանի որ երգը կատարելու Նանուլի ցանկության մասին իմացել է տեսահոլովակի նկարահանումից օրեր առաջ:

«Շատ հաճելի նվեր էր, ճիշտն ասած, չգիտեի, որ ուզում է հատուկ մեր տոնին նվիրված կատարել: Արթուր Գրիգորիչն ինձ նկարահանումից ընդամենը երկու օր առաջ պատմեց, որ Նանուլն ուզում է, անպայման, երգել և ապրիլի 7-ի առթիվ  ինձ նվիրել այս ստեղծագործությունը: Չէին կարող գաղտնի պահել, քանի որ պետք է իրենց օգնեի նկարահանման գործընթացում»,-ասաց Վիկան:

Տեսահոլովակն  աշխատանքային է, նկարահանվել է ձայնագրման ստուդիայում։ Վիկան հայտնեց, որ այն մոնտաժվել է ու նկարահանման հաջորդ օրը ներկայացվել լսարանին: Պարուհին ուրախ է, որ դուստրը պրոֆեսիոնալ երգչուհի դառնալու ճանապարհը սկսել է հենց Արթուր Գրիգորյանի մոտ ուսումնառությամբ:

«Արդեն երկար ժամանակ է` Նանուլն Արթուր Գրիգորիչի հետ պարապում է, անհատական դասընթացներ է անցնում, ինչի համար և՛ ես, և՛ Նանուլը, շատ ուրախ ենք: Այդ երգը հատուկ Նանուլի համար  գրված չէ, այն շատ վաղուցվա երգ է, նույնիսկ, Սիրուշոն է երգել։ Շատ հայտնիներ են փոքր ժամանակ կատարել այդ երգը: Երեխան էլ սիրել էր երգն ու ցանկացել կատարել Մայրերի տոնի առթիվ»,-ասաց Վիկան:

Պարուհու խոսքով`  թեև մի քանի օր է անցել տեսահոլովակի պրեմիերայից, արդեն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել:

«Շատ պրոֆեսիոնալ մարդիկ, երգիչ-երգչուհիներ են զանգահարել ինձ ու ասել, թե արդեն որքան փոփոխություն կա Նանուլի վոկալային տվյալների մեջ: Բոլորը շատ գովեցին, ուրախացան, որ Նանուլիկը սկսել է այդքան գրագետ երգել` շնորհիվ Արթուր Գրիգորյանի:  Բոլորը շատ սիրել էին կատարումը, լավ նամակներ եմ ստացել: Երգը հասցրել է հուզել շատ մայրիկների,  ծանոթ և անծանոթ մարդիկ և՛ Ինստագրամում, և՛ Ֆեյսբուքում գրել են, թե որքան են հուզվել և ուրախ են, որ այս երգը նաև Նանուլիկն է կատարել»,-ասաց նա ու հավելեց, որ դուստրը  կշարունակի հանդես գալ  նաև նոր երգերով ու հետաքրքիր պարային տեսահոլովակներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular