Հնդկաստանում մարդկանց առեւտրի դեմ պայքարի ակտիվիստ 5 կանայք խմբակային բռնաբարության են ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում մարդկանց առեւտրի դեմ պայքարի ակտիվիստ 5 կանայք խմբակային բռնաբարության են ենթարկվել։ BBC-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւելյան Ջարհանդ նահանգում։ Կանայք մարդկանց առեւտրի մասին իրազեկվածության բարձրացմամբ զբաղվող հասարակական կազմակերպության անդամ էին։
Այն բանից հետո, երբ կանայք ակցիա են իրականացրել եւ ուղղվել դեպի տեղի դպրոց, նրանց զինված տղամարդիկ բռնի կերպով նստեցրել են մեքենան։ Նրանց տարել են ջունգլիներ եւ բռնաբարել։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, դեռեւս ոչ ոք չի ձերբակալվել։