ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում մարդկանց առեւտրի դեմ պայքարի ակտիվիստ 5 կանայք խմբակային բռնաբարության են ենթարկվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանում մարդկանց առեւտրի դեմ պայքարի ակտիվիստ 5 կանայք խմբակային բռնաբարության են ենթարկվել։ BBC-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել  երկրի արեւելյան Ջարհանդ նահանգում։ Կանայք  մարդկանց առեւտրի մասին իրազեկվածության բարձրացմամբ զբաղվող հասարակական կազմակերպության անդամ էին։

Այն բանից հետո, երբ կանայք ակցիա են իրականացրել եւ ուղղվել դեպի տեղի դպրոց, նրանց զինված տղամարդիկ բռնի կերպով նստեցրել են մեքենան։ Նրանց տարել են ջունգլիներ եւ բռնաբարել։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, դեռեւս ոչ ոք չի ձերբակալվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular