Մակրոնը խոստացել Է, որ Ֆրանսիան աշխարհում առաջինը կփակի բոլոր ջերմաԷլեկտրակայանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան ապագայում կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը կփակի իր բոլոր ջերմաԷլեկտրակենտրոնները (ՋԷԿ):
Այս հայտարարությունը Լյուքսեմբուրգի մայրաքաղաքում արել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով եվրոպական հանրակցության զարգացման ուղիներին նվիրված կոլոքվիումում: Մակրոնի ելույթը հեռարձակվել Է Twitter-ում նրա Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք կփակենք Ֆրանսիայի բոլոր ջերմաԷլեկտրակայանները: Մենք կդառնանք առաջին երկիրը, որը կանի դա: Ինձ համար բացարձակ գերակայություն Է բնապահպանության գծով մեր պարտավորությունների կատարումը»,-ասել Է Մակրոնը: Ընդսմին նա այս հավակնոտ ծրագրի իրականացման ոչ մի ժամկետ չի նշել:
«Ֆրանսիան այն երկիրն Է, որի Էներգետիկայի հիմքը ատոմային Էլեկտրակայանների շահագործումն Է: Բայց եթե Էներգետիկայի կառուցվածքին նայենք ջերմոցային գազերի արտանետման տեսանկյունից, ապա ամենավատը հենց ածխային եւ մյուս ՋԷԿ-երն են: Մենք կդառնանք առաջինը, ով դրանք բոլորը կփակի»,-հայտարարել Է Մակրոնը դահլիճի ծափահարությունների ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: