ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը խոստացել Է, որ Ֆրանսիան աշխարհում առաջինը կփակի բոլոր ջերմաԷլեկտրակայանները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան ապագայում կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը կփակի իր բոլոր ջերմաԷլեկտրակենտրոնները (ՋԷԿ):

Այս հայտարարությունը Լյուքսեմբուրգի մայրաքաղաքում արել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով եվրոպական հանրակցության զարգացման ուղիներին նվիրված կոլոքվիումում: Մակրոնի ելույթը հեռարձակվել Է Twitter-ում նրա Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք կփակենք Ֆրանսիայի բոլոր ջերմաԷլեկտրակայանները: Մենք կդառնանք առաջին երկիրը, որը կանի դա: Ինձ համար բացարձակ գերակայություն Է բնապահպանության գծով մեր պարտավորությունների կատարումը»,-ասել Է Մակրոնը: Ընդսմին նա այս հավակնոտ ծրագրի իրականացման ոչ մի ժամկետ չի նշել:

«Ֆրանսիան այն երկիրն Է, որի Էներգետիկայի հիմքը ատոմային Էլեկտրակայանների շահագործումն Է: Բայց եթե Էներգետիկայի կառուցվածքին նայենք ջերմոցային գազերի արտանետման տեսանկյունից, ապա ամենավատը հենց ածխային եւ մյուս ՋԷԿ-երն են: Մենք կդառնանք առաջինը, ով դրանք բոլորը կփակի»,-հայտարարել Է Մակրոնը դահլիճի ծափահարությունների ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular