Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայր դրեք համայնքի ղեկավարի ձեր լիազորությունները, կրկին ընտրվեք, եթե ժողովուրդը վստահում է ձեզ. Արարատի մարզպետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզպետարանում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանըմտահոգություն հայտնեց մամուլում տարածված այն տեղեկատվության համար, որ Արարատի մարզպետը պետք է հրաժարական տա, քանի որ նա չի կարողանում ստիպել բնակաչության վստահությունը չվայելող համայնքի ղեկավարներին հրաժարական տալ: «Սիրելիներս,  մենք հիանալի գիտենք ՏԻՄ օրենքը: Դուք ընտրված համայնքի ղեկավարներ եք, ընտրված եք հստակ նպատակի համար: Այն համայնքներում, որտեղ բողոքի ալիք կա, բնակիչներն ասում են, որ ղեկավարներն ընտրվել են գումարով, նախկին իշխանությունները միջամտել են, որ այլ թեկնածուներ չլինեն, որ իրենք լինեն միակը, անփոխարինելին, որպեսզի համայնքի բնակչությունը ստիպված լինի քվեարկել միայն իրենց օգտին: Ասում են նաեւ, որ ընտրություններին շատ ցածր մասնակցություն է եղել, եւ այդ մարդիկ դարձել են համայնքի ղեկավարներ»,- ասաց նա, հավելելով, որ այն համայնքի ղեկավարները, որոնք իրենց համայնքներում ունեն շատ ցածր լեգիտիմություն, այսինքն՝ համայնքի բնակիչների կողմից ընդունված չեն, ասում են, որ իրենք ժողովրդի կողմից ընտրված են:

«Ես հետեւյալը կասեմ. եթե դուք վստահ եք եւ կարող եք ապացուցել, որ ժողովուրդը ձեզ ընտրել եւ սիրում է, այդ ժողովուրդը մեկ ամիս հետո էլ ձեզ կընտրի, 5 ամիս հետո էլ: Կարող եք վայր դնել ձեր լիազորությունները, կանցկացվեն արտահերթ ընտրություններ, դուք նորից մասնակցեք ընտրություններին: Այսպիսով, նույն ժողովրդին, իշխանությանը, մեզ ապացուցեք, որ դուք վայելում եք ձեր ժողովրդի վստահությունը, ժողովուրդը ձեզ ընտրել է, եւ իրականում ընտրված եք, այլ ոչ թե նշանակված, կամ ոչ թե ձեր առաջ ճանապարհ է հարթվել, որ դուք դառնաք համայնքի ղեկավար: Ապացուցեք ձեր սեփական բնակչին, որ արժանի եք համայնք ղեկավարելու»,- ընդգծեց մարզի ղեկավարը:

Համայնքի ղեկավարների հստակեցնող այն հարցին, թե ինչ եք խորհուրդ տալիս, Սարգսյանը կրկին ընդգծեց. «Ես խորհուրդ եմ տալիս անցկացնել տեղական վստահության հանրաքվե այնտեղ, որտեղ կա բողոքի ալիք: Այսօր ունենք մի պայթյունավտանգ կետ, դա Ուրցաձոր համայնքն է: Այնտեղ չունենք նույնիսկ վերլուծություն, թե ինչ կարող է տեղի ունենալ: Այն մեր մարզի միակ խոշորացված համայնքն է, եւ կա մեծ դժգոհություն համայնքի ղեկավարից»:

Սարգսյանն ասաց, որ երեկվանից մամուլում տարածված է, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու, նույնիսկ խոսք է գնում այն մասին, որ Վեդու ջրամբար տանող ճանապարհն է փակվելու: Այնտեղ ընթանում է մարզի համար կարեւոր նշանակության շինարարություն:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այն համայնքի ղեկավարները, որոնք չունեն ժողովրդի կողմից վստահություն, շարունակեն ղեկավարել եւ հարուցեն նման խնդիրներ, այսինքն՝ փակվեն պետական եւ միջպետական նշանակության կարեւոր ճանապարհները»,- հավելեց մարզպետը:

Սարգսյանը նշեց, որ թեեւ երկրի առջեւ ծառացած գլոբալ խնդիրներ լուծելու համար Թավշյա հեղափոխության օրերին փակվեցին ճանապարհներ, չի նշանակում, որ մեկ համայնքի ղեկավարի փոփոխության համար իրականացվող դժգոհության ալիքը պետք է հասնի նրան, որ կրկին ճանապարհներ փակվեն: «Համայնքների ղեկավարները պետք է հասկանան, թե ինչից է ժողովուրդը բողոքում, թե իրենց ուզածն ինչ է, եւ թե տարիներ շարունակ ինչ չի արվել, որ պետք է արվեր: Ձեր խնդիրներն ինքներդ գիտեք, ձեզանից լավ ոչ ոք չի ճանաչում ձեզ»,- իր խոսքը եզրափակեց Սարգսյանը:

Ըստ լրատվամիջոցների՝ Ուրցաձորի բնակիչները բողոքի գործողություն են իրականացրել սեպտեմբերի 28-ին՝ փակելով Հայաստան-Իրան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են իրենց խոշորացված համայքնի ղեկավարի հրաժարականը: Ուրցաձորցիներին  մոտեցած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հորդորել է գոնե մեկ ժամով բացել ճանապարհը՝  ավտոմեքենաների կուտակումը բեռնաթափելու համար, ինչից հետո ճանապարհը բացվել է:

Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ»Ձմռան առաջին օրը կուղեկցվի ձյունովԴեկտեմբերի 2-ին հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվեն«Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ»Լիլիթ Գասպարյանն ու ընտանիքի մյուս անդամները մահացել են․ ՌԴՀրապարակվել է 2025 թվականի ջրամատակարարման ցանկըԱռարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ»Մահվան ելքով վթար` Տավուշի մարզումԵրկրաքանդների «ոդիսականը». «Փաստ»Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ»ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ»Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ»ՔՊ-ում շունչները պահած սպասել են «կինոյի». «Հրապարակ» ՔՊ-ում ինքնամաքրման գործընթաց է, ընտրություններից առաջ Փաշինյանը զտում է թիմը. «Ժողովուրդ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ»TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի
Ամենադիտված