38 բնակավայրերի բնակիչների են տարհանում ուկրաինական զինանոցում տեղի ունեցող պայթյունների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Չեռնիգովի մարզի պետական վարչակազմը հայտնել Է Իչնյայի եւ Պրիլուցկի շրջանների 38 բնակավայրերից բնակչության տարհանման մասին Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում տեղի ունեցող պայթյունների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ ստեղծվել Է տարհանվողների ընդունման 18 կետ: Չեռնիգովի մարզի Դրուժբա ավանի մերձակայքում Ուկրաինայի պաշտպանության նախարարության վեցերորդ զինանոցի պահեստներում, որտեղ լույս հոկտեմբերի 9-ի գիշերը հրդեհ Է սկսվել, գտնվում Է շուրջ 88 հազար տոննա զինամթերք, ինչի մասին հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Վեցերորդ զինանոցի տարածքը կազմում Է մոտավորապես 682,6 հեկտար, դրանից տեխնիկական տարածքը՝ 402 հեկտար: Շարժակազմերում գտնվում Է 85 հազար տոննա զինամթերք»,-հայտնել են ծառայությունում: Գերատեսչության տվյալներով՝ պահեստի տարածքում շարունակվում են հրդեհը եւ պայթյունները՝ տարբեր ինտենսիվությամբ: Վտանգավոր գոտուց արդեն տարհանված Է շուրջ 10 հազար մարդ: Զոհերի ու տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:
Ժամը 4:22-ից փակվել Է օդային տարածությունը 30 կիլոմետր շառավղով, դադարեցվել Է երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկությունը: Ժամը 5:30-ին տեղեկատվություն Է ստացվել այն բնակավայրերի Էլեկտրա- եւ գազամատակարարման անջատման մասին, որոնք գտնվում են հնարավոր խոցման գոտում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: