ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


38 բնակավայրերի բնակիչների են տարհանում ուկրաինական զինանոցում տեղի ունեցող պայթյունների պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Չեռնիգովի մարզի պետական վարչակազմը հայտնել Է Իչնյայի եւ Պրիլուցկի շրջանների 38 բնակավայրերից բնակչության տարհանման մասին Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում տեղի ունեցող պայթյունների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ ստեղծվել Է տարհանվողների ընդունման 18 կետ: Չեռնիգովի մարզի Դրուժբա ավանի մերձակայքում Ուկրաինայի պաշտպանության նախարարության վեցերորդ զինանոցի պահեստներում, որտեղ լույս հոկտեմբերի 9-ի գիշերը հրդեհ Է սկսվել, գտնվում Է շուրջ 88 հազար տոննա զինամթերք, ինչի մասին հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Վեցերորդ զինանոցի տարածքը կազմում Է մոտավորապես 682,6 հեկտար, դրանից տեխնիկական տարածքը՝ 402 հեկտար: Շարժակազմերում գտնվում Է 85 հազար տոննա զինամթերք»,-հայտնել են ծառայությունում: Գերատեսչության տվյալներով՝ պահեստի տարածքում շարունակվում են հրդեհը եւ պայթյունները՝ տարբեր ինտենսիվությամբ: Վտանգավոր գոտուց արդեն տարհանված Է շուրջ 10 հազար մարդ: Զոհերի ու տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:

Ժամը 4:22-ից փակվել Է օդային տարածությունը 30 կիլոմետր շառավղով, դադարեցվել Է երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկությունը: Ժամը 5:30-ին տեղեկատվություն Է ստացվել այն բնակավայրերի Էլեկտրա- եւ գազամատակարարման անջատման մասին, որոնք գտնվում են հնարավոր խոցման գոտում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular