Ե՞րբ կկայանան արտահերթ ընտրությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓաստացի արդեն իսկ պարզ է, որ մինչև տարեվերջ Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս իշխանական շրջանակներում ակտիվ քննարկվում է ընտրության կոնկրետ օրը: Ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և այն՝ հանրապետության նախագահի կողմից ընդու ն ե լու օր վ ա նից: Այն պես որ, տե ս ա կ ա ն ո ր ե ն քննարկվում է երեք տարբերակ՝ դեկտեմբերի 2, 9 և 16: Առաջին երկուսը հնարավոր է, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո, ասենք՝ հոկտեմբերի 13–ին կամ 15–ին: Այս դեպքում հնարավոր կլինի ընտրություններն անցկացնել թե՛ դեկտեմբերի 2–ին, թե՛ 9–ին: Մեր աղբյուրները նշում են, որ դեկտեմբերի 9–ի առումով իշխանություններին անհանգստացնում է այն հանգամանքը, որ քարոզարշավի վերջին օրը համընկնում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հերթական տարելիցի օրվա հետ, և այդ օրը հազիվ թե նպատակահարմար է ամփոփիչ հանրահավաքներ կամ այլ միջոցառումներ իրականացնել: Առավել հավանական են դառնում 2–ը և 16–ը: Վերջինը հնարավոր է, եթե Փաշինյանը հրաժարական ներկայացնի մի քանի օր ուշ, ասենք՝ եկող շաբաթվա վերջ: