ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կկայանան արտահերթ ընտրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստացի արդեն իսկ պարզ է, որ մինչև տարեվերջ Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս իշխանական շրջանակներում ակտիվ քննարկվում է ընտրության կոնկրետ օրը: Ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և այն՝ հանրապետության նախագահի կողմից ընդու ն ե լու օր վ ա նից: Այն պես որ, տե ս ա կ ա ն ո ր ե ն քննարկվում է երեք տարբերակ՝ դեկտեմբերի 2, 9 և 16: Առաջին երկուսը հնարավոր է, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո, ասենք՝ հոկտեմբերի 13–ին կամ 15–ին: Այս դեպքում հնարավոր կլինի ընտրություններն անցկացնել թե՛ դեկտեմբերի 2–ին, թե՛ 9–ին: Մեր աղբյուրները նշում են, որ դեկտեմբերի 9–ի առումով իշխանություններին անհանգստացնում է այն հանգամանքը, որ քարոզարշավի վերջին օրը համընկնում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հերթական տարելիցի օրվա հետ, և այդ օրը հազիվ թե նպատակահարմար է ամփոփիչ հանրահավաքներ կամ այլ միջոցառումներ իրականացնել: Առավել հավանական են դառնում 2–ը և 16–ը: Վերջինը հնարավոր է, եթե Փաշինյանը հրաժարական ներկայացնի մի քանի օր ուշ, ասենք՝ եկող շաբաթվա վերջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular