Եվրախորհրդի ղեկավարը քննադատել է Թրամփի եվրոպական քաղաքականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննադատել է ԵՄ հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Ամերիկացի առաջնորդը դեմ է «միասնական եւ ուժեղ Եվրոպային», Լեհաստանի Լոձում հայտարարել է Տուսկը, հաղորդում է DW-ն:
ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը պատմության մեջ առաջինն է, որն առանց հատուկ «խանդավառության» է «մեղմ ասած» վերաբերում միավորված Եվրոպային, ասել է եվրոպացի առաջնորդը:
Նրա խոսքով, Թրամփի հասցեին իր մեղադրանքները հիմնվում են փաստերի վրա, այլ ոչ թե քարոզչության:
Մասնավորապես, Տուսկը հիշեցրել է ԱՄՆ նախագահի մասնակցությունը Կանադայի Քվեբեկում կայացած G7 գագաթաժողովին: Թրամփը փաստացի սեփական ձեռքով վերջնական հայտարարությունից ջնջել էր միշտ գոյություն ունեցող հատվածն այն մասին, որ մասնակիցները հարգում են G-7-ի սկզբունքների եւ արժեքների վրա հիմնված կարգը, ասել է Տուսկը: