ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդի ղեկավարը քննադատել է Թրամփի եվրոպական քաղաքականությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննադատել է ԵՄ հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Ամերիկացի առաջնորդը դեմ է «միասնական եւ ուժեղ Եվրոպային», Լեհաստանի Լոձում հայտարարել է Տուսկը, հաղորդում է DW-ն:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը պատմության մեջ առաջինն է, որն առանց հատուկ  «խանդավառության» է «մեղմ ասած»  վերաբերում  միավորված Եվրոպային, ասել է եվրոպացի առաջնորդը:

Նրա խոսքով, Թրամփի հասցեին իր մեղադրանքները հիմնվում են փաստերի վրա, այլ ոչ թե քարոզչության:

Մասնավորապես, Տուսկը հիշեցրել է ԱՄՆ նախագահի մասնակցությունը Կանադայի Քվեբեկում կայացած G7 գագաթաժողովին: Թրամփը փաստացի սեփական ձեռքով վերջնական հայտարարությունից ջնջել էր միշտ գոյություն ունեցող հատվածն այն մասին,  որ մասնակիցները հարգում են G-7-ի սկզբունքների եւ արժեքների վրա հիմնված կարգը, ասել է Տուսկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular