Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին ամիսների ընթացքում հայաստանյան տարբեր դպրոցներում պարբերաբար որոշակի խնդիրների մասին է բարձրաձայնվում: Շատ դեպքերում դպրոցների ներսում տիրող իրավիճակը, առկա պահանջները նաև ծայրահեղ դրսևորումներ են ստանում: Երբեմն հարցը հասնում է անգամ օրեր շարունակվող դասադուլի: Վերջին օրինակը Չարենցավանի թիվ 3 դպրոցն էր, որը, սակայն, միակը չէ:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը զարմանալի չի համարում իրավիճակը:

1or.am-ի հետ զրույցում նա ստեղծվածը որակեց «շշից դուրս եկած խնդիրների» համատեքստում:

«Այս իրավիճակը վաղուց կար, ուղղակի հիմա երկրում մի մթնոլորտ է ստեղծվել, երբ բոլորը որոշել են բարձրաձայնել իրենց փոքր ու մեծ ցավերի մասին, ինչը ճիշտ է: Ուղղակի այս առումով նոր իշխանություններն արդեն պետք է առաջնային քայլերը արած լինեին: Պետք է հիմնովին վերանայվեին դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության կարգերը: Այդ գործը չի արվել, բայց բազում դպրոցներում տնօրենի ընտրություններ են տեղի ունենում, և ամեն տեղ խախտում կա»,–ասաց նա՝ շեշտելով, որ նախ առկա է կառավարման խորհուրդների ձևավորման կարգի անհամապատասխանությունը:

«Էլ չասեմ, որ կարգն ինքնին շատ վայրի մի մեխանիզմ է առաջարկում, որտեղ բացի նրանից, որ ժողովրդավարություն չկա, նաև դպրոցի շահերից բխող որևէ մեխանիզմ չկա: Նույնը վերաբերում է նաև տնօրենի ընտրության ընթացքին, բայց, փաստացի, շարունակում են աշխատել հենց այս կարգերով, ինչի հետևանքով, ցավոք, ունենում ենք այն, ինչը հիմա ունենք: Մարդիկ գիտեն և վստահ են, որ իրենց պահանջը ճիշտ է, բայց նրանց ասում են՝ կարգն այդպիսին է: Կարգի խախտում կարծես չկա, բայց մարդիկ դժգոհ են: Իրականում կարգի խախտում ևս կա, որովհետև չկա մի կառավարման խորհուրդ, որտեղ կազմը ճշտորեն կհամապատասխանի կարգի առաջարկած կետերին»,–ընդգծեց Ա. Բախշյանը:

Նա ընդգծեց, որ իրեն հիմա մի բան է շատ մտահոգում. «Ուզում եմ բերել Չարենցավանի դպրոցի օրինակը, խոսել երեխաների ընդվզման, խելացի հիմնավորումների մասին: Ասում են՝ նախկին տնօրենն է այդ ամենը կազմակերպել, բայց՝ ո՛չ: Մի թերագնահատեք երեխաներին: Երեխաները երբեմն շատ ավելի խելացի են կարողանում հիմնավորել իրենց ասելիքը, քան մենք՝ մեծերս, քանի որ ունենք տարբեր կաշկանդումներ: Իրենք ասում էին շատ խելացի բաներ և ասում էին վարչապետին: Իրենք սիրում են իրենց տնօրենին, և զրկել երեխաներին այդ տնօրենից՝ ուղղակի ասելով, թե կարգ է խախտվել, ես դա չեմ հասկանում: Փաստորեն, հիմա թաքնվում են այդ վատ կարգերի հետևում ու ասում՝ կարգ է խախտվել: Ոչ, կարգն այն գլխից է «խախտված» եղել: Այդ կարգերը վաղուց պետք է վերանային, և դրա համար 7 ամիսը հերիք էր»:

Անահիտ Բախշյանը շեշտեց՝ շատ ու շատ դպրոցներում նույն վիճակն է: Իսկ թե փոփոխությունները որտեղի՞ց պետք է սկսել, ո՞րն է առաջնայինը, տիկին Բախշյանն ընդգծեց կարճաժամկետ և երկարաժամկետ փոփոխությունների հանգամանքը: «Վերոնշյալ կարգերից բացի պետք է փոփոխություններ արվեն նաև շատ այլ կարգերում: Օրինակ՝ աշակերտի փոխադրման, ընդունելության կարգերը: Այս կարճ ժամանակահատվածի համար շատ կարգերում փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա, բայց ավելի երկարաժամկետ տեսանկյունից փոփոխությունների անհրաժեշտություն կա «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում: Կա նաև օրենքի շատ մեծ բաց. Հայաստանի Հանրապետությունն այս պահին չունի կրթության զարգացման պետական ծրագիր: 2016թ. հունվարի 1–ից մենք խարխափում ենք այս ոլորտում: Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր: Սա լուրջ խնդիր է: Նախկին նախագիծը չհաստատվեց: Ինձ թվում էր՝ այն հիմնովին պետք է վերանայվի, որովհետև շատ բան է փոխվել երկրում, կառավարման համակարգում են փոփոխություններ եղել: Հետևաբար՝ առաջինը դրա մասին պետք է մտածել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հատ–հատ կարող է մատնանշել, թե որ փաստաթղթերում պետք է փոփոխություններ արվեն:

Կարգերի փոփոխության առումով նա կարևորեց նաև հանրային քննարկումների անհրաժեշտությունը, քանի որ, նրա խոսքով, բավականին նուրբ էլեմենտներ կան:

Անահիտ Բախշյանը հայտնեց նաև, որ այս ընթացքում որոշ քննարկումների է մասնակցել: «Քննարկումները սկսեցին հոկտեմբերից, բայց այդպես էլ տեղ չհասան: Երկրում իրադարձություններն այնպիսի արագությամբ ընթացան, որ այդ առումով չեմ էլ կարող շատ մեղադրել, թե ինչու փոփոխություն չարվեց: Բայց, ըստ էության, այսօր կա չանելու հետևանքը: Այսօր բոլոր դպրոցներում շատ վտանգավոր պահեր կարող են ստեղծվել»,–եզրափակեց կրթության փորձագետը:

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ»
Ամենադիտված