Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական ձմեռը` վերարկուներով ու անձրևանոցներով. Շիրակի մարզի 2 տասնյակից ավելի դպրոցներում անմխիթար վիճակ է :

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզում 2 տասնյակից ավելի դպրոցներում աշակերտների համար նվազագույն պայմաններ անգամ ապահովված չեն: 70-ականներին կառուցված շենքերն այլեւս պիտանի չեն շահագործման, բայց այլընտրանք չկա: Այդպիսի դպրոցների շարքում է Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցը: Այն կառուցվել է 1974 թվականին: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով դպրոցը վնասվել է, երկրորդ հարկը ապամոնտաժվել է.բայց դա խնդրի լուծումչի եղել: 30 տարիների ընթացքում կտուրչի կառուցվել, ինչի հետեւանքով առաջին հարկը հետզհետե սկսել է քայքայվել. «Շատ հին շենք է: Նախկինում տիպային դպրոց էր: Հետոոր մի հարկ դարձավ, պայմաններն էլ վատացան: 250 աշակերտ ունենք, հիմա կրճատվել է: 74 թվականի դրված պատուհաններն են, դռներն են, ամբողջը` քայքայված, վնասված»,-«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը: Հատկապես դժգոհում են ծնողները: Դասարանում նորմալ ջերմաստիճան չկա: Թեեւ լոկալ ջեռուցում ապահովված է, բայց պատուհաններից անվերջ փչող քամին թույլչի տալիս, որ դասարանը տաքանա: Արդյունքում երեխաները հաճախ են հիվանդանում: Ծնողներից շատերն էլ գերադասում են երեխաներին հանել դպրոցից ու Գյումրի ուղարկել դասի. «Հնարավոր չէ էդ ցրտին դաս էնել: Մի օր որ չեն հիվանդանում, ուրախություն է: Ամիսներով հիվանդ պառկում է երեխաս: Լուսամուտները ջարդած են, հատակը քար է, երեխա են, իրանց ամբողջ մանկությունն անցել է այդ խարխուլ շենքում»,-ասաց ծնողներից մեկը: Տարիներ առաջ դպրոցում աշակերտների թիվը հասնում էր 250 հազարի: Այժմ 90 երեխա է հաճախում Հացիկի միջնակարգ դպրոց: Հիմնականում 9-րդ դասարանն ավարտելուց հետո ծնողները նախընտրում են տեղափոխել երեխաներին: ՈՒսուցիչներն էլ նման պայմաններում ցանկություն չունեն աշխատելու. «Այսքան տարի է անցել, ոչ մի ղեկավար էս հարցը չլուծեց, ախր Հացիկը Գյումրիին կպած է, ո՛չ ճամփա կա, ո՛չ մշակույթի տուն, դպրոցն էլ` քարուքանդ: Այս գյուղ միայն ընտրությունից ընտրություն են գալիս»,- ավելացրեց Հացիկի բնակիչներից մեկը: Հացիկցիները մտահոգ են, որովհետեւ առջեւում խստաշունչ ձմեռ է: Ամբողջ աշուն դասերը անձրեւաջրերի տակ են կազմակերպվել: Երեխաները դասերին անձրեւանոցներով են նստել: Այժմ էլ երբ ձյունը գալիս ու մի փոքր հալվում է, դպրոցում փոքր լճակներ են գոյանում. «Անձրեւաջրերը սաղ կչռռան: Շենքը խոնավացած է: Ամբողջ դպրոցը ջրի մեջ է: Նոր տանիքը սխալներով են կառուցել, հիմա ամբողջ կտուրը անցքերով է պատված: Դիմային հատվածն էլ նորմալ չէ, ջրերը շենքի տակ են լցվում»,-ասաց դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը: 30 տարի անց կառավարությունը 70 միլիոն դրամ է հատկացրել խնդիրների լուծման հրատապ ծրագրի շրջանակում,բայց ուսուցչական կազմը մտահոգ է: Գումարը հազիվ է բավարարելու կտուրի վերականգնման, պատուհանների փոխարինման ու հատակի սալիկապատման համար: Դրանով դպրոցի շենքային խնդիրը չի լուծվի: 

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում. «Փաստ»
Ամենադիտված