Հերթական ձմեռը` վերարկուներով ու անձրևանոցներով. Շիրակի մարզի 2 տասնյակից ավելի դպրոցներում անմխիթար վիճակ է :
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզում 2 տասնյակից ավելի դպրոցներում աշակերտների համար նվազագույն պայմաններ անգամ ապահովված չեն: 70-ականներին կառուցված շենքերն այլեւս պիտանի չեն շահագործման, բայց այլընտրանք չկա: Այդպիսի դպրոցների շարքում է Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցը: Այն կառուցվել է 1974 թվականին: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով դպրոցը վնասվել է, երկրորդ հարկը ապամոնտաժվել է.բայց դա խնդրի լուծումչի եղել: 30 տարիների ընթացքում կտուրչի կառուցվել, ինչի հետեւանքով առաջին հարկը հետզհետե սկսել է քայքայվել. «Շատ հին շենք է: Նախկինում տիպային դպրոց էր: Հետոոր մի հարկ դարձավ, պայմաններն էլ վատացան: 250 աշակերտ ունենք, հիմա կրճատվել է: 74 թվականի դրված պատուհաններն են, դռներն են, ամբողջը` քայքայված, վնասված»,-«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը: Հատկապես դժգոհում են ծնողները: Դասարանում նորմալ ջերմաստիճան չկա: Թեեւ լոկալ ջեռուցում ապահովված է, բայց պատուհաններից անվերջ փչող քամին թույլչի տալիս, որ դասարանը տաքանա: Արդյունքում երեխաները հաճախ են հիվանդանում: Ծնողներից շատերն էլ գերադասում են երեխաներին հանել դպրոցից ու Գյումրի ուղարկել դասի. «Հնարավոր չէ էդ ցրտին դաս էնել: Մի օր որ չեն հիվանդանում, ուրախություն է: Ամիսներով հիվանդ պառկում է երեխաս: Լուսամուտները ջարդած են, հատակը քար է, երեխա են, իրանց ամբողջ մանկությունն անցել է այդ խարխուլ շենքում»,-ասաց ծնողներից մեկը: Տարիներ առաջ դպրոցում աշակերտների թիվը հասնում էր 250 հազարի: Այժմ 90 երեխա է հաճախում Հացիկի միջնակարգ դպրոց: Հիմնականում 9-րդ դասարանն ավարտելուց հետո ծնողները նախընտրում են տեղափոխել երեխաներին: ՈՒսուցիչներն էլ նման պայմաններում ցանկություն չունեն աշխատելու. «Այսքան տարի է անցել, ոչ մի ղեկավար էս հարցը չլուծեց, ախր Հացիկը Գյումրիին կպած է, ո՛չ ճամփա կա, ո՛չ մշակույթի տուն, դպրոցն էլ` քարուքանդ: Այս գյուղ միայն ընտրությունից ընտրություն են գալիս»,- ավելացրեց Հացիկի բնակիչներից մեկը: Հացիկցիները մտահոգ են, որովհետեւ առջեւում խստաշունչ ձմեռ է: Ամբողջ աշուն դասերը անձրեւաջրերի տակ են կազմակերպվել: Երեխաները դասերին անձրեւանոցներով են նստել: Այժմ էլ երբ ձյունը գալիս ու մի փոքր հալվում է, դպրոցում փոքր լճակներ են գոյանում. «Անձրեւաջրերը սաղ կչռռան: Շենքը խոնավացած է: Ամբողջ դպրոցը ջրի մեջ է: Նոր տանիքը սխալներով են կառուցել, հիմա ամբողջ կտուրը անցքերով է պատված: Դիմային հատվածն էլ նորմալ չէ, ջրերը շենքի տակ են լցվում»,-ասաց դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը: 30 տարի անց կառավարությունը 70 միլիոն դրամ է հատկացրել խնդիրների լուծման հրատապ ծրագրի շրջանակում,բայց ուսուցչական կազմը մտահոգ է: Գումարը հազիվ է բավարարելու կտուրի վերականգնման, պատուհանների փոխարինման ու հատակի սալիկապատման համար: Դրանով դպրոցի շենքային խնդիրը չի լուծվի: