Գավառի հիվանդանոցում կասկածելի հանգամանքներում 26–ամյա կին է մահացել. «ներարկումից 10 րոպե անց»
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԳավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում 26–ամյա կին է մահացել։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ մարտի 30–ին ժամը 20։20–ին Գավառի ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ մահացել է Գավառի Հացառատ թաղամասի բնակչուհի։
10 րոպե անց մահացած կնոջ ամուսինը ամուսինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ ժամը 17–ի սահմաններում կնոջը բերել է Գավառի ԲԿ եւ ժամեր անց տեղեկացել, որ կինն անհայտ պայմաններում մահացել է։
Նշանակված է դատավաժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Հասմիկ Հարությունյանն է։ Կնոջ հարազատները հայտնել են, որ Հասմիկը առողջական խնդիրներ չի ունեցել, խնամքին ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական։ Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 29-ին կինն իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Հարազատների խոսքով՝ Հասմիկը մահացել է ներարկումից 10 րոպե անց։