ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գավառի հիվանդանոցում կասկածելի հանգամանքներում 26–ամյա կին է մահացել. «ներարկումից 10 րոպե անց»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում 26–ամյա կին է մահացել։  Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ մարտի 30–ին ժամը  20։20–ին Գավառի ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ մահացել է Գավառի Հացառատ թաղամասի բնակչուհի։

10 րոպե անց մահացած կնոջ ամուսինը ամուսինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ  ժամը 17–ի սահմաններում կնոջը բերել է Գավառի ԲԿ եւ ժամեր անց տեղեկացել, որ կինն անհայտ պայմաններում  մահացել է։

Նշանակված է դատավաժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը  Հասմիկ Հարությունյանն է։ Կնոջ հարազատները հայտնել են, որ Հասմիկը առողջական խնդիրներ չի ունեցել, խնամքին ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական։ Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 29-ին կինն իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Հարազատների խոսքով՝ Հասմիկը մահացել է ներարկումից 10 րոպե անց։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular