Նոտր Դամի համար գարգուլյան մոխրից վերստեղծել են
ՄՇԱԿՈՒՅԹՆիդերլանդներից Concr3de ընկերությունը առաջարկել է Նոտր Դամի մոխիրն օգտագործել 3D տպիչով գարգուլյաներ, իսկ հետո նաեւ տաճարի այլ մասեր տպելու համար: Դրանցից մեկն արդեն պատրաստ է, հաղորդում է MIGnews-ը:
Ընկերությունում նշել են, որ 2000 թվականին ամերիկացի Էնդրյու Տալոնն արել է տաճարի 3D սկանավորումը, դրա համար հաջողվել է պահպանել նրա օրիգինալ դիզայնը:
Վերակառուցմամբ հնարավոր չէ վերստեղծել տաճարի նախնական տարբերակը. այն կառուցել են փայտից, որն արդեն չի աճում Ֆրանսիայի տարածքում: Այժմ անհրաժեշտ փայտանյութ հնարավոր է գտնել միայն Նոր Զելանդիայի տարածքում:
Այդ պատճառով ընկերությունում առաջարկել են օգտագործել նյութեր, որոնք մնացել են հրդեհի արդյունքում, մասնավորապես մոխիրը, որպեսզի վերականգնվեն գոնե որոշ ոչնչացված դետալներ:
Որոշել են սկսել գարգուլյաներից, որոնք նայում էին Փարիզին, հաղորդում է մամուլի ծառայությունը:
Տպագրման խառնուդը ստանլու համար, մասնագետներն առաջարկում են հրդեհից մնացած ամեն ինչը մանրացնել եւ լցնել տպիչի մեջ:
Բոլոր տպված մասերը նախատեսվում է անմիջապես տեղադրել տաճարում, որպեսզի այն հանրավորինս շուտ «վերակենդանանա»: