ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոտր Դամի համար գարգուլյան մոխրից վերստեղծել են

ՄՇԱԿՈՒՅԹ

Նիդերլանդներից Concr3de ընկերությունը առաջարկել է Նոտր Դամի մոխիրն օգտագործել 3D  տպիչով գարգուլյաներ, իսկ հետո նաեւ տաճարի այլ մասեր տպելու համար: Դրանցից մեկն արդեն պատրաստ է, հաղորդում է MIGnews-ը:

Ընկերությունում նշել են, որ 2000 թվականին ամերիկացի Էնդրյու Տալոնն արել է տաճարի 3D սկանավորումը, դրա համար հաջողվել է պահպանել նրա օրիգինալ դիզայնը:

Վերակառուցմամբ  հնարավոր չէ վերստեղծել տաճարի նախնական տարբերակը. այն կառուցել են փայտից, որն արդեն չի աճում Ֆրանսիայի տարածքում: Այժմ անհրաժեշտ փայտանյութ հնարավոր է գտնել միայն Նոր Զելանդիայի տարածքում:

Այդ պատճառով ընկերությունում առաջարկել են օգտագործել նյութեր, որոնք մնացել են հրդեհի արդյունքում, մասնավորապես մոխիրը, որպեսզի վերականգնվեն գոնե որոշ ոչնչացված դետալներ:

Որոշել են սկսել գարգուլյաներից, որոնք նայում էին Փարիզին, հաղորդում է մամուլի ծառայությունը:

Տպագրման խառնուդը ստանլու համար, մասնագետներն առաջարկում են հրդեհից մնացած ամեն ինչը մանրացնել եւ լցնել տպիչի մեջ:

Բոլոր տպված մասերը նախատեսվում է անմիջապես տեղադրել տաճարում, որպեսզի այն հանրավորինս շուտ «վերակենդանանա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular