«Քեզ համար, Հայաստան» համերգային երեկոն անցկացվելու է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո
ՄՇԱԿՈՒՅԹՄեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քեզ համար, Հայաստան» համերգային ծրագիրը, որի շրջանակում Երևանում ելույթ են ունենալու հանրահայտ արտիստներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, կյանքի է կոչվելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին համերգի կազմակերպիչները: Նրանք ընդգծեցին, որ մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգային ծրագրի իրականացման հետ կապված տեխնիկական և ֆինանսական խնդիրներ են առաջացել, որոնք լուծելու նպատակով իրենք դիմել են ՀՀ վարչապետի աշխատակազմին:
«Համերգը նախաձեռնել են մասնավոր կազմակերպությունները, բայց նրանք դիմել են ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի հովանավորությունը խնդրելու նպատակով: Կառավարությունից էլ դիմել են մշակույթի նախարարություն և մեզանից կարծիք են հարցրել համերգի մասին: Մենք դրական ենք գնահատել ծրագրի գեղարվեստական հատվածը, երգիչների, նվագախմբի մասնակցությունն ու դրական եզրակացությունն ուղարկել ենք ՀՀ կառավարություն»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:
Նա պատմեց, որ մայիսի 21-ին ահազանգ է ստացել այն մասին, որ համերգը չի կայանալու, որովհետև կան խնդիրներ: «Իմ գնահատմամբ` խնդիրները վատ մենեջմենթի, սխալ հաշվարկների արդյունք են: Ստիպված էի միջամտել: Կազմակերպիչների հետ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո այսօր հայտարարում ենք, որ համերգը կայանալու է»,-ընդգծեց Ղարիբյանը:
Նրա համոզմամբ` այդ խնդիրը առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն բացը, որ կա մշակութային դաշտում օրենսդրական առումով. «Շատ արագ պետք մշակել կատարողական արվեստի մասին օրենք, որը վերաբերի նաև համերգների կազմակերպմանը, լիցենզավորմանը»,-ասաց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ղարիբյանը հավելեց, որ համերգի անցկացմանը 8,5 մլն դրամ է տրամադրել «Իմ քայլը» հիմնադրամը, 10 մլն դրամ փոխանցել է կառավարությունը:
Ֆրանսիայից արտիստներին Հայաստան բերող Աննա Կարոլինա պրոդաքշնի և «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնի ներկայացուցիչ Աննա Կարոլինան նշեց, որ իրենք համերգը կազմակերպող հայկական կողմից` «ArmCentre Group»-ից դեկտեմբերին ստացել են առաջարկ, որպեսզի Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին Հայաստանում ներկա լինեն ֆրանսիացի արտիստներ:
«Կնքեցինք պայմանագիր: Ապրիլին եկանք Հայաստան, որպեսզի կազմակերպչական մյուս հարցերով զբաղվենք։ Սակայն այստեղ ֆինանսական, տեխնիկական խնդիրների առաջ կանգնեցինք: Իրավունք ունեինք համերգը չեղյալ հայտարարել, բայց քանի որ համերգը նվիրված էր մեր շանսոնյեի ծննդյանը, փորձեցինք տարբեր միջոցներով այս համերգը կյանքի կոչել։ Բարեբախտաբար, ՀՀ կառավարության և մշակույթի նախարարության միջոցով հարցերը լուծվեցին»,-իրավիճակը ներկայացրեց Աննա Կարոլինան:
Մեծամասշտաբ համերգի գլխավոր հովանավորը, կազմակերպիչը և աջակիցը ArmCenter ընկերությունն է, աջակիցներն են Աննա Կարոլինա պրոդաքշնը, Ֆրանսիայի «Շահբազյան»