ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քեզ համար, Հայաստան» համերգային երեկոն անցկացվելու է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո

ՄՇԱԿՈՒՅԹ
 

Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քեզ համար, Հայաստան» համերգային ծրագիրը, որի շրջանակում Երևանում ելույթ են ունենալու հանրահայտ արտիստներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, կյանքի է կոչվելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին համերգի կազմակերպիչները: Նրանք ընդգծեցին, որ մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  կայանալիք համերգային  ծրագրի իրականացման հետ կապված տեխնիկական և ֆինանսական խնդիրներ են առաջացել, որոնք լուծելու նպատակով իրենք դիմել են ՀՀ վարչապետի աշխատակազմին:

«Համերգը նախաձեռնել են մասնավոր կազմակերպությունները, բայց նրանք դիմել են ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի հովանավորությունը խնդրելու նպատակով: Կառավարությունից էլ դիմել են մշակույթի նախարարություն և մեզանից կարծիք են հարցրել համերգի մասին: Մենք դրական ենք գնահատել ծրագրի գեղարվեստական հատվածը,  երգիչների, նվագախմբի մասնակցությունն ու  դրական եզրակացությունն ուղարկել ենք ՀՀ կառավարություն»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Նա պատմեց, որ մայիսի 21-ին ահազանգ է ստացել այն մասին, որ համերգը չի կայանալու,  որովհետև կան խնդիրներ: «Իմ գնահատմամբ` խնդիրները վատ մենեջմենթի, սխալ հաշվարկների արդյունք են: Ստիպված էի միջամտել: Կազմակերպիչների հետ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո այսօր հայտարարում ենք, որ համերգը կայանալու է»,-ընդգծեց Ղարիբյանը:

Նրա համոզմամբ` այդ  խնդիրը առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն բացը, որ կա մշակութային դաշտում օրենսդրական առումով. «Շատ արագ պետք մշակել  կատարողական արվեստի մասին օրենք, որը վերաբերի նաև համերգների կազմակերպմանը, լիցենզավորմանը»,-ասաց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ղարիբյանը հավելեց, որ  համերգի անցկացմանը 8,5 մլն դրամ է տրամադրել  «Իմ քայլը»  հիմնադրամը, 10 մլն դրամ փոխանցել է կառավարությունը:  

Ֆրանսիայից արտիստներին Հայաստան բերող Աննա Կարոլինա պրոդաքշնի և «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնի ներկայացուցիչ Աննա Կարոլինան նշեց, որ իրենք համերգը կազմակերպող հայկական կողմից` «ArmCentre Group»-ից դեկտեմբերին ստացել են առաջարկ, որպեսզի Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին Հայաստանում ներկա լինեն ֆրանսիացի արտիստներ: 

 «Կնքեցինք պայմանագիր: Ապրիլին եկանք Հայաստան, որպեսզի կազմակերպչական մյուս հարցերով զբաղվենք։ Սակայն այստեղ ֆինանսական, տեխնիկական խնդիրների առաջ կանգնեցինք: Իրավունք ունեինք համերգը չեղյալ հայտարարել, բայց քանի որ համերգը նվիրված էր մեր շանսոնյեի ծննդյանը, փորձեցինք տարբեր միջոցներով այս համերգը կյանքի կոչել։ Բարեբախտաբար, ՀՀ կառավարության և մշակույթի նախարարության միջոցով հարցերը լուծվեցին»,-իրավիճակը ներկայացրեց Աննա Կարոլինան:

Մեծամասշտաբ համերգի գլխավոր հովանավորը, կազմակերպիչը և աջակիցը ArmCenter ընկերությունն է, աջակիցներն են Աննա Կարոլինա պրոդաքշնը, Ֆրանսիայի «Շահբազյան» 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular