«ՉԻ». Բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսնե՞ր են
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Էդ որ գնում են, արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ: Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական եւ ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են», հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«ՉԻ» - Կարծում ենք՝ այս հայտարարությունից հետո Հայաստանի հատուկ ծառայությունները պիտի կրկնապատկեն իրենց զգոնությունը եւ բացահայտեն ու վնասազերծեն բոլոր նրանց, ովքեր կրթություն են ստացել անգլիական ու ամերիկյան խոշորագույն համալսարաններում:
Բա իհարկե, չէ՞ որ հենց Օքսֆորդի ու Քեմբրիջի շրջանավարտներն են մեր հիմնական թշնամիները, իսկ հայակենտրոն ազգային պետություն կարելի է կերտել միայն գյուղինստիտուտի կծու բիբարի ֆակուլտետի կամ տրանսպորտի տեխնիկումի համբալաբեռնաբարձական բաժնի դիպլոմներով:
Ի դեպ՝ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսներ են, իսկ իշխանությունները նույնիսկ վճարում են այդ համալսարաններում սովորղների ուսման համար՝ բնականաբար, պետության հաշվին: Հետաքրքիր է՝ նրա՞նք որ երկրի լրտեսներ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Էդ որ գնում են, արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ: Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական եւ ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են», հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«ՉԻ» - Կարծում ենք՝ այս հայտարարությունից հետո Հայաստանի հատուկ ծառայությունները պիտի կրկնապատկեն իրենց զգոնությունը եւ բացահայտեն ու վնասազերծեն բոլոր նրանց, ովքեր կրթություն են ստացել անգլիական ու ամերիկյան խոշորագույն համալսարաններում:
Բա իհարկե, չէ՞ որ հենց Օքսֆորդի ու Քեմբրիջի շրջանավարտներն են մեր հիմնական թշնամիները, իսկ հայակենտրոն ազգային պետություն կարելի է կերտել միայն գյուղինստիտուտի կծու բիբարի ֆակուլտետի կամ տրանսպորտի տեխնիկումի համբալաբեռնաբարձական բաժնի դիպլոմներով:
Ի դեպ՝ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսներ են, իսկ իշխանությունները նույնիսկ վճարում են այդ համալսարաններում սովորղների ուսման համար՝ բնականաբար, պետության հաշվին: Հետաքրքիր է՝ նրա՞նք որ երկրի լրտեսներ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում