ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՉԻ». Բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսնե՞ր են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Էդ որ գնում են, արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ: Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական եւ ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են», հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը:

«ՉԻ» - Կարծում ենք՝ այս հայտարարությունից հետո Հայաստանի հատուկ ծառայությունները պիտի կրկնապատկեն իրենց զգոնությունը եւ բացահայտեն ու վնասազերծեն բոլոր նրանց, ովքեր կրթություն են ստացել անգլիական ու ամերիկյան խոշորագույն համալսարաններում:

Բա իհարկե, չէ՞ որ հենց Օքսֆորդի ու Քեմբրիջի շրջանավարտներն են մեր հիմնական թշնամիները, իսկ հայակենտրոն ազգային պետություն կարելի է կերտել միայն գյուղինստիտուտի կծու բիբարի ֆակուլտետի կամ տրանսպորտի տեխնիկումի համբալաբեռնաբարձական բաժնի դիպլոմներով:

Ի դեպ՝ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսներ են, իսկ իշխանությունները նույնիսկ վճարում են այդ համալսարաններում սովորղների ուսման համար՝ բնականաբար, պետության հաշվին: Հետաքրքիր է՝ նրա՞նք որ երկրի լրտեսներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Էդ որ գնում են, արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ: Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական եւ ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են», հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը:

«ՉԻ» - Կարծում ենք՝ այս հայտարարությունից հետո Հայաստանի հատուկ ծառայությունները պիտի կրկնապատկեն իրենց զգոնությունը եւ բացահայտեն ու վնասազերծեն բոլոր նրանց, ովքեր կրթություն են ստացել անգլիական ու ամերիկյան խոշորագույն համալսարաններում:

Բա իհարկե, չէ՞ որ հենց Օքսֆորդի ու Քեմբրիջի շրջանավարտներն են մեր հիմնական թշնամիները, իսկ հայակենտրոն ազգային պետություն կարելի է կերտել միայն գյուղինստիտուտի կծու բիբարի ֆակուլտետի կամ տրանսպորտի տեխնիկումի համբալաբեռնաբարձական բաժնի դիպլոմներով:

Ի դեպ՝ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսներ են, իսկ իշխանությունները նույնիսկ վճարում են այդ համալսարաններում սովորղների ուսման համար՝ բնականաբար, պետության հաշվին: Հետաքրքիր է՝ նրա՞նք որ երկրի լրտեսներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular