Կեղծ ահազանգ. կինը ոստիկաններին հայտնել է, թե իրենից գողացել են 500 հազար դրամ
ԻՐԱՎՈՒՆՔՀուլիսի 12-ին, ժամը 16-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բաշինջաղյան փողոցում կնոջ ձեռքից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 500.000 դրամ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակի բացահայտ հափշտակության դեպք տեղի չի ունեցել:
Այսպես ասած «տուժողը» կրկին հրավիրվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել է, որ իրականում 500.000 դրամը կորցրել է եւ վախենալով հայտնել ամուսնուն՝ իրականությունը խեղաթյուրել է՝ տալով սուտ հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: