ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ ահազանգ. կինը ոստիկաններին հայտնել է, թե իրենից գողացել են 500 հազար դրամ

ԻՐԱՎՈՒՆՔ
 

Հուլիսի 12-ին, ժամը 16-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բաշինջաղյան փողոցում կնոջ ձեռքից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 500.000 դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակի բացահայտ հափշտակության դեպք տեղի չի ունեցել:

Այսպես ասած «տուժողը» կրկին հրավիրվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ խոստովանել է, որ իրականում 500.000 դրամը կորցրել է եւ վախենալով հայտնել ամուսնուն՝ իրականությունը խեղաթյուրել է՝ տալով սուտ հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular