Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդեն սովորել եմ, որ մարդիկ ինձ տեսնում են ու զարմանալով ասում` Լիդուշիկն այդքան մե՞ծ է». Լիդուշիկը` կերպարային փոփոխության ու երեխաներից չհրաժարվելու մասին

ՖՈՏՈ

Չնայած ամռանը նա կդառնա 20 տարեկան, մանկական միջոցառումներն առանց իրեն չեն անցնում. Լիդուշիկն այսօր էլ մանկական միջոցառումների սպասված հյուրն է, դրանից չի սրտնեղում, ծիծաղելով ասում է, որ արդեն սովոր է, որ մարդիկ չեն հավատալու իր տարիքին, նույնիսկ համակերպվել է, որ մինչև 50 տարեկան իրեն փոքր են ընկալելու։)

Այնուամենայնիվ, առջևում կերպարային փոփոխությունն է։ Tert.am Life–ը երգչուհու հետ զրուցել է գործունեության այս փուլի ու սպասվող փոփոխությունների մասին։

Մինչև այս Լիդուշիկը փորձեր արեց ներկայանալ նաև որպես երիտասարդ երգչուհի, սակայն այդ քայլերը վերջնական չէին։ Սիրո մասին երգին հաջորդում էր երգ, որն ավելի շատ փոքրիկներին կհետաքրքրի։ Լիդուշիկը խոստանում է` այս տարի կլինի իր նոր կերպարային մուտքը ոլորտ, առջևում այդ ուղղությամբ ավելի հստակ քայլեր կան։

«Շուտով կթողարկի նոր տեսահոլովակ, որտեղ ակնհայտ կլինի իմ կերպարային փոփոխությունը։ Նոր ստեղծագործությունը պարային երգ է, որի տեսահոլովակն էլ պարային կլինի։ Մեկ այլ երգ էլ ունեմ` սիրո մասին, կոչվում է «Սիրահարվել եմ», այս անգամ ոչ թե հեքիաթային, այլ լուրջ սիրո մասին է։ Կարծում եմ` դա էլ ազդակ կլինի, որ ես արդեն մեծացել եմ»,– ասաց երգչուհին։

Այնուամենայնիվ, մարդկանց ենթագիտակցության մեջ Լիդուշիկը մնացել է որպես փոքրիկ երգչուհի։ Նրանից հետաքրքրվեցինք` մտավախություն չունի՞, որ նոր կերպարը կարող է չընկալվել։

«Չեմ կարծում, որ չընդունվելու խնդիր կլինի։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը,– ասաց նա, միաժամանակ, ծիծաղելով հավելեց,– ինձ բոլորը փոքր են ընկալում։ Ասպարեզի ընկերներս էլ ինձ դեռ երեխա են համարում, ասում եմ` ես արդեն մեծացել եմ։ Մինչև հիմա մարդիկ ինձ տեսնում են համալսարանում ու զարմանալով ասում` ինչու Լիդուշիկն այդքան մե՞ծ է։ Իրականում ես էլ ունեմ այդ հատկությունը` մեծանում եմ։ Ինձ համար նման արձագանքները սովորական են դարձել, չեմ սրտնեղում»։

Հունիսի 1-ը երգչուհու համար շատ հագեցած է լինելու. 3 համերգ ունի մեկ օրում, օրվա առաջին կեսին կլինի Գյումրիում, այնուհետև Երևանում։ «6 տարի առաջ ես հենց Գյումրուց սկսեցի իմ մենահամերգների շարքը, տարիներ անց` 20-ամյակիս շեմին կրկին համերգ եմ ունենալու իմ սիրելի Գյումրիում, ինչի համար շատ ուրախ եմ։

Նույն օրը երեկոյան փոքրիկ երգիչ Դավուլի հետ համերգ ունեմ «Դինամո» մարզադաշտում, այնուհետև ելույթ կունենամ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում։ Կարծում եմ` հունիսի 1–ն ինձ մոտ միշտ այդպիսին է լինելու, ես ուրախ եմ, որ մանուկների տոնին հնարավորություն ունեմ տարբեր համերգներ ունենալ։

Ինձ հաճելի է շփվել այդքան շատ երեխաների հետ, երգել նրանց համար, ուրախացնել նրանց։ Չեմ ուզում հրաժարվել երեխաներից»,– ասաց երգչուհին։

Մինչ նոր տեսահոլովակ ներկայացնելը Լիդուշիկը պատրաստվում է իր համար մեկ այլ կարևոր միջոցառման։ Հունիսի երկրորդ կեսին մեկնելու է Ֆրանսիա, որտեղ «Հայ դաս» վարժարանի և Արմինե Գաբրիելյանի «Կոլաժ» թատերախմբի հրավերով ներկայանալու է երաժշտական բեմադրությունների շրջանակում։ Լիդուշիկը կատարելու է մանկական երգերը, որոնցով ուղեկցվելու են բեմադրությունները։ Լինելու է ֆրանսիական 3 քաղաքում։

«Առաջին անգամ եմ լինելու Ֆրանսիայում։ Փարիզում լինելու ցանկությունս շատ մեծ էր։ Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենալու շփվել Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցների հետ։ Այս ներկայացումներն էլ շատ եմ կարևորում։ Կազմակերպիչները ջանք ու եռանդ չեն խնայում մեր երգերը, լեզուն, ավանդույթները թատրոնի միջոցով պահպանելու համար»,– նկատեց երգչուհին։

Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը
Ամենադիտված