Անհայտ անձը կրակ է բացել Տեխասում WalMart խանութում. կան զոհեր, այցելուները խուճապի մեջ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Տեխաս նահանգում մի քանի ուժային կառույցների ներկայացուցիչներ մեկնել են WalMart խանութ կրակոցների մասին հաղորդումից հետո, հաղորդում է Reuters-ը:
Դեպքի հետեւանքով մի քանի մարդ է զոհվել, այցելուները խուճապի մեջ են: Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրում իրավիճակը բավականին լարված է:
«Մի քանի հաղորդում ենք ստացել մի քանի հրաձիգի մասին: Ոստիկանությունը զբաղվում է շատ մեծ տարածքում որոնողական աշխատանքներով»,- հայտնել են ոստիկանությունում:
Ականատեսներից մեկը հայտնել է, որ խանութում մեկ մարդու է տեսել գլխի շրջանում մահացու վնասվածքով եւ մեկ գնորդի արյունլվիկ վիճակում: