ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհայտ անձը կրակ է բացել Տեխասում WalMart խանութում. կան զոհեր, այցելուները խուճապի մեջ են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Տեխաս նահանգում մի քանի ուժային կառույցների ներկայացուցիչներ մեկնել են WalMart խանութ կրակոցների մասին հաղորդումից հետո, հաղորդում է Reuters-ը:

Դեպքի հետեւանքով մի քանի մարդ է զոհվել, այցելուները խուճապի մեջ են: Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրում իրավիճակը բավականին լարված է:  

«Մի քանի հաղորդում ենք ստացել մի քանի հրաձիգի մասին: Ոստիկանությունը զբաղվում է շատ մեծ տարածքում որոնողական աշխատանքներով»,- հայտնել են ոստիկանությունում:

Ականատեսներից մեկը հայտնել է, որ խանութում մեկ մարդու է տեսել գլխի շրջանում մահացու վնասվածքով եւ մեկ գնորդի արյունլվիկ վիճակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular