Դիմավորենք պատգամավորներին «Սասնա ծռեր»-ի պահանջներով. ակցիա ԱԺ-ի դիմաց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Դիմավորենք պատգամավորներին «Սասնա ծռեր»-ի պահանջներով» խորագրով մի խումբ ակտիվ քաղաքացիներ սեպտեմբերի 13-ին Ազգային Ժողովի մուտքի դիմաց` Դեմիրճյան փողոցի կողմից, սպասելու են ԱԺ պատգամավորներին:
Նրանք տարածել են հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 13-ին սկսվում է ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը։
Նույն օրը ժամը 11:00-ին հավաքվում ենք Ազգային Ժողովի մուտքի մոտ Դեմիրճյան փողոցի կողմից և հայտնում մեր համերաշխությունը «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին, դատապարտում ենք «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները, պահանջում՝ անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկայլներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը»
Նյութի աղբյուրը ` hraparak.am