ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմավորենք պատգամավորներին «Սասնա ծռեր»-ի պահանջներով. ակցիա ԱԺ-ի դիմաց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դիմավորենք պատգամավորներին «Սասնա ծռեր»-ի պահանջներով» խորագրով մի խումբ ակտիվ քաղաքացիներ սեպտեմբերի 13-ին Ազգային Ժողովի մուտքի դիմաց` Դեմիրճյան փողոցի կողմից, սպասելու են ԱԺ պատգամավորներին:

Նրանք տարածել են հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 13-ին սկսվում է ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը։

Նույն օրը ժամը 11:00-ին հավաքվում ենք Ազգային Ժողովի մուտքի մոտ Դեմիրճյան փողոցի կողմից և հայտնում մեր համերաշխությունը «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին, դատապարտում ենք «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները, պահանջում՝ անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկայլներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը»

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular