Էլվիս Փրեսլիի լիմուզինը կվաճառվի կոլեկցիոն ավտոմեքենաների խոշորագույն աճուրդի ժամանակ
ՄՇԱԿՈՒՅԹԷլվիս Փրեսլիի՝ 1967թ. արտադրության Lincoln Continental լիմուզինը կվաճառվի կոլեկցիոն ավտոմեքենաների խոշորագույն Mecum աճուրդի ժամանակ:
Լոտի նախնական գինն առնվազն 300 հազար դոլար է, գրում է Motor-ը:
Աճուրդի տունը նշում է, որ լիմուզինը 1967թ. Էլվիս Փրեսլիի հարսանիքին նվիրել է նրա մենեջեր Թոմ Փարքերը: Այդ ժամանակվա սովորական «Լինքոլներից» ավտոմեքենան տարբերվում է նրանով, որ ունի օդորակիչ, ղեկի հիդրոուժեղացուցիչ, էլեկտրական ապակիներ, առջեւի նստատեղեր՝ էլեկտրական շարժակով եւ ավտոմատ ալեհավաքով:
Երգչի մահից հետո լիմուզինը մի քանի տարի չի օգտագործվել, ապա այն 1980-ականների սկզբին գնել է գործարար Ջեյմս Պետրոցցինին: Նա չի հետեւել ավտոմեքենային եւ չի օգտագործել՝ թողելով այն ավտոտնակում: Ռոք-ն-ռոլի լեգենդի Lincoln-ը մնացել է ավտոտնակում տասնյակ տարիներ, քանի դեռ Պետրոցցինիի ժառանգորդները չեն որոշել հրաժեշտ տալ դրան:
Չնայած նրան, որ ավտոմեքենան վատ վիճակում է, աճուրդի տունն ունի իր հաղթաթուղթը՝ Փրեսլիի ինքնագրով վկայականն ու 1-ELVIS համարանիշը: Դրանց շնորհիվ ավտոմեքենայի գինը կարող է էապես աճել: