ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլվիս Փրեսլիի լիմուզինը կվաճառվի կոլեկցիոն ավտոմեքենաների խոշորագույն աճուրդի ժամանակ

ՄՇԱԿՈՒՅԹ

Էլվիս Փրեսլիի՝ 1967թ. արտադրության Lincoln Continental լիմուզինը կվաճառվի կոլեկցիոն ավտոմեքենաների խոշորագույն Mecum աճուրդի ժամանակ:  

Լոտի նախնական գինն առնվազն 300 հազար դոլար է, գրում է Motor-ը:

Աճուրդի տունը նշում է, որ լիմուզինը 1967թ. Էլվիս Փրեսլիի հարսանիքին նվիրել է նրա մենեջեր Թոմ Փարքերը: Այդ ժամանակվա սովորական «Լինքոլներից» ավտոմեքենան տարբերվում է նրանով, որ ունի օդորակիչ, ղեկի հիդրոուժեղացուցիչ, էլեկտրական ապակիներ, առջեւի նստատեղեր՝ էլեկտրական շարժակով եւ ավտոմատ ալեհավաքով:

Երգչի մահից հետո լիմուզինը մի քանի տարի չի օգտագործվել, ապա այն 1980-ականների սկզբին գնել է գործարար Ջեյմս Պետրոցցինին: Նա չի հետեւել ավտոմեքենային եւ չի օգտագործել՝ թողելով այն ավտոտնակում: Ռոք-ն-ռոլի լեգենդի Lincoln-ը մնացել է ավտոտնակում տասնյակ տարիներ, քանի դեռ Պետրոցցինիի ժառանգորդները չեն որոշել հրաժեշտ տալ դրան:

Չնայած նրան, որ ավտոմեքենան վատ վիճակում է, աճուրդի տունն ունի իր հաղթաթուղթը՝ Փրեսլիի ինքնագրով վկայականն ու 1-ELVIS համարանիշը: Դրանց շնորհիվ ավտոմեքենայի գինը կարող է էապես աճել:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular