Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի. (Photo)

ՖՈՏՈ

Այն, որ հայկական շոու բիզնեսում արդեն նորմալ է դարձել համբուրվելու տեսարաններում նկարահանվելը, անհերքելի փաստ է:Շատերն էլ համաձայնվում են խաղալ, որպեսզի հետագայում ավելի շատ առաջարկներ ունենան:

Բայց այս անգամվա թեման ոչ թե հենց այդ տեսարաններն են, այլ այն, թե ինչպես կարելի է հակահիգիենիկ կերպարների հետ համբուրվել: Առանձնացրել եմ մի քանի դերասանի, ում հետ չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է անկողին մտնել, ավելին՝ համբուրվել: 

Լևս Դավթյան և Մերի Մակարյան

 

Ինձ միշտ մի հարց է հետաքրքրել. երբ դերասաններն իմանում են իրենց խաղընկերների մասին, տեսնես՝ ինչպես են արձագանքում, մանավանդ երբ պետք է անկողնային և համբույրի տեսարանում նկարահանվեն:

Հետաքրքիր է Մերի Մակարյանի արձագանքը, երբ իմացել է, որ պետք է Լևսիրի հետ անկողին մտնի, ավելին՝ համբուրվի: Հիմա կասեք՝ դե, գումարի և հայտնիության համար ամեն ինչ կանեն, իսկ ես կհարցնեմ՝ բա չե՞ն նայում հակահիգիենիկությանը:

Ուրեմն, եթե չեք դիտել այդ տեսարանը, խորհուրդ եմ տալիս նորից նայել: Նախ՝ այնպիսի տպավորություն է, որ Լևսն իր կյանքում կին չի տեսել կամ էլ երևի Մերի Մակարյանին միշտ է ցանկացել համբուրել և իրեն այնպես ագահավարի է պահում, կարծես անփորձ արջ է, ով մտել է անտառ՝ որս անելու, բայց քանի որ դա նրա առաջին փորձն է, ցայտնոտի մեջ է ընկել:

Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է դիպչել նրա թրաշին և նրա մարմնի վրա առկա մնացած ֆլորային. լավ կլիներ, որ մի հնձվոր անցներ նրա մարմնի վրայով, թե չէ մի փոքրիկ մրջուն կարող է ուղղակի մոլորվել: Ինձ չէր լքում զգացողությունը, որ Լևսի մազածածկույթը իր ունիկալ էկոհամակարգն ունի, ու չի բացառվում՝ նաև կենդանական աշխարհը:

Ինչևէ, հույս ունեմ՝ Մերին մի լավ լվացվել է նրա հետ համբուրվելուց հետո, բայց հետաքրքիրն այն է, որ, ըստ սյուժեի, Մերին որոշում է ինքնասպան լինել Լևսի հետ անկողնում հայտնվելուց հետո, չնայած ես կարծում եմ՝ նրա հետ անկողնում հայտնված յուրաքանչյուր աղջիկ նման ցանկություն է ունենում:

Մերի Հակոբյան և Գոռ Համբարձումյան

Վերևում նշածս մազածածկույթի մասը վերաբերում է նաև Գոռ Համբարձումյանին, ով վերջերս Մերի Հակոբյանի հետ նկարահանվում էր անկողնային տեսարանում: Իհարկե, հասկանում եմ, կարծես ազգի խնդիր է, երբ տղամարդիկ ներկայանում են մազածածկույթով, իսկ դա սափրելը՝ երևի թե մի քիչ ամոթ և ոչ առնական, քանի որ նրանց նայող ընկերները միանշանակ ասելուն են՝ հո դու ղզիկ չես:

Բայց հետաքրքիր է, ձեր մարմնի ծածկույթը բռնացնում ենք ձեր դեմքի թրաշի հե՞տ, թե՞ դա էլ պահում եք, քանի որ նորաձև է: Մի խոսքով՝ չեմ նախանձում Մերիին․ զուգընկերոջ հարցում նրա բախտը չի բերել:

Մերի Հակոբյան և Արթուր Պետրոսյան

Դերասանուհի Մերի Հակոբյանի բախտը կարծես զուգընկերների հարցում չի բերում: Օրինակ՝ հիշո՞ւմ եք «Քավարան» նախագծում բռնաբարության տեսարանը: Դե պատկերացրեք՝ որքան տհաճ է եղել, երբ նրա զուգընկեր Արթուր Պետրոսյանն իր մեծասահակ և ծանր քաշով ընկել է խեղճ աղջկա վրա, այն էլ՝ այն դեպքում, երբ քեզ համբուրողը քեզանից ահագին մեծ է:  

Հովհաննես Ազոյան և Ռոզի Ավետիսովա

Կայարանամերձ տարածքի անօթևանի ոճ որդեգրած Հովհաննես Ազոյանը նույնպես իր տեսքով չի զիջում մյուս թվարկածներիս: Հիշում եմ նրան թե՛ Ռոզի Ավետիսովայի և թե՛ Լիլի Էլբակյանի հետ համբույրի տեսարաններում։ Դա նույնն է, որ պատի տակ քեզ բռնացնի ինչ-որ անօթևան և ստիպողաբար համբուրի:

Սոս Կարապետյան և Իվետա Եդիգարյան

Ուրեմն՝ սա երևի ամենազզվելիներից է․ խոսքը Գոռ Վարդանյանի ֆիլմում առկա վուլգար տեսարանների մասին է: Անգամ դժվարանում եմ ասել՝ դերասաններից որ մեկն է ավելի վատը: Բռնաբարության տեսարաններ, սաունաներ, ինչ-որ վուլգար աղջիկներ: Հիշո՞ւմ եք Սոսին, ինչպես էր զվարճանում աղջիկների հետ սաունայում: Ու դա հեռարձակում են եթերով։ Կամ էլ նույն ֆիլմում այն կոլոտին, անունն անգամ չեմ հիշում: Աղբյուր՝ Լեզվանի բլոգ Շարունակությունը այստեղ

Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց
Ամենադիտված