ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի. (Photo)

ՖՈՏՈ

Այն, որ հայկական շոու բիզնեսում արդեն նորմալ է դարձել համբուրվելու տեսարաններում նկարահանվելը, անհերքելի փաստ է:Շատերն էլ համաձայնվում են խաղալ, որպեսզի հետագայում ավելի շատ առաջարկներ ունենան:

Բայց այս անգամվա թեման ոչ թե հենց այդ տեսարաններն են, այլ այն, թե ինչպես կարելի է հակահիգիենիկ կերպարների հետ համբուրվել: Առանձնացրել եմ մի քանի դերասանի, ում հետ չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է անկողին մտնել, ավելին՝ համբուրվել: 

Լևս Դավթյան և Մերի Մակարյան

 

Ինձ միշտ մի հարց է հետաքրքրել. երբ դերասաններն իմանում են իրենց խաղընկերների մասին, տեսնես՝ ինչպես են արձագանքում, մանավանդ երբ պետք է անկողնային և համբույրի տեսարանում նկարահանվեն:

Հետաքրքիր է Մերի Մակարյանի արձագանքը, երբ իմացել է, որ պետք է Լևսիրի հետ անկողին մտնի, ավելին՝ համբուրվի: Հիմա կասեք՝ դե, գումարի և հայտնիության համար ամեն ինչ կանեն, իսկ ես կհարցնեմ՝ բա չե՞ն նայում հակահիգիենիկությանը:

Ուրեմն, եթե չեք դիտել այդ տեսարանը, խորհուրդ եմ տալիս նորից նայել: Նախ՝ այնպիսի տպավորություն է, որ Լևսն իր կյանքում կին չի տեսել կամ էլ երևի Մերի Մակարյանին միշտ է ցանկացել համբուրել և իրեն այնպես ագահավարի է պահում, կարծես անփորձ արջ է, ով մտել է անտառ՝ որս անելու, բայց քանի որ դա նրա առաջին փորձն է, ցայտնոտի մեջ է ընկել:

Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է դիպչել նրա թրաշին և նրա մարմնի վրա առկա մնացած ֆլորային. լավ կլիներ, որ մի հնձվոր անցներ նրա մարմնի վրայով, թե չէ մի փոքրիկ մրջուն կարող է ուղղակի մոլորվել: Ինձ չէր լքում զգացողությունը, որ Լևսի մազածածկույթը իր ունիկալ էկոհամակարգն ունի, ու չի բացառվում՝ նաև կենդանական աշխարհը:

Ինչևէ, հույս ունեմ՝ Մերին մի լավ լվացվել է նրա հետ համբուրվելուց հետո, բայց հետաքրքիրն այն է, որ, ըստ սյուժեի, Մերին որոշում է ինքնասպան լինել Լևսի հետ անկողնում հայտնվելուց հետո, չնայած ես կարծում եմ՝ նրա հետ անկողնում հայտնված յուրաքանչյուր աղջիկ նման ցանկություն է ունենում:

Մերի Հակոբյան և Գոռ Համբարձումյան

Վերևում նշածս մազածածկույթի մասը վերաբերում է նաև Գոռ Համբարձումյանին, ով վերջերս Մերի Հակոբյանի հետ նկարահանվում էր անկողնային տեսարանում: Իհարկե, հասկանում եմ, կարծես ազգի խնդիր է, երբ տղամարդիկ ներկայանում են մազածածկույթով, իսկ դա սափրելը՝ երևի թե մի քիչ ամոթ և ոչ առնական, քանի որ նրանց նայող ընկերները միանշանակ ասելուն են՝ հո դու ղզիկ չես:

Բայց հետաքրքիր է, ձեր մարմնի ծածկույթը բռնացնում ենք ձեր դեմքի թրաշի հե՞տ, թե՞ դա էլ պահում եք, քանի որ նորաձև է: Մի խոսքով՝ չեմ նախանձում Մերիին․ զուգընկերոջ հարցում նրա բախտը չի բերել:

Մերի Հակոբյան և Արթուր Պետրոսյան

Դերասանուհի Մերի Հակոբյանի բախտը կարծես զուգընկերների հարցում չի բերում: Օրինակ՝ հիշո՞ւմ եք «Քավարան» նախագծում բռնաբարության տեսարանը: Դե պատկերացրեք՝ որքան տհաճ է եղել, երբ նրա զուգընկեր Արթուր Պետրոսյանն իր մեծասահակ և ծանր քաշով ընկել է խեղճ աղջկա վրա, այն էլ՝ այն դեպքում, երբ քեզ համբուրողը քեզանից ահագին մեծ է:  

Հովհաննես Ազոյան և Ռոզի Ավետիսովա

Կայարանամերձ տարածքի անօթևանի ոճ որդեգրած Հովհաննես Ազոյանը նույնպես իր տեսքով չի զիջում մյուս թվարկածներիս: Հիշում եմ նրան թե՛ Ռոզի Ավետիսովայի և թե՛ Լիլի Էլբակյանի հետ համբույրի տեսարաններում։ Դա նույնն է, որ պատի տակ քեզ բռնացնի ինչ-որ անօթևան և ստիպողաբար համբուրի:

Սոս Կարապետյան և Իվետա Եդիգարյան

Ուրեմն՝ սա երևի ամենազզվելիներից է․ խոսքը Գոռ Վարդանյանի ֆիլմում առկա վուլգար տեսարանների մասին է: Անգամ դժվարանում եմ ասել՝ դերասաններից որ մեկն է ավելի վատը: Բռնաբարության տեսարաններ, սաունաներ, ինչ-որ վուլգար աղջիկներ: Հիշո՞ւմ եք Սոսին, ինչպես էր զվարճանում աղջիկների հետ սաունայում: Ու դա հեռարձակում են եթերով։ Կամ էլ նույն ֆիլմում այն կոլոտին, անունն անգամ չեմ հիշում: Աղբյուր՝ Լեզվանի բլոգ Շարունակությունը այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular