Ռուսաստանցիները ԼՂ հիմնախնդիրը նշել են որպես 1989 թվականի կարևորագույն իրադարձություներից մեկը. հարցում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանում «Լևադա կենտրոնի» անցկացրած հարցման համաձան՝ բնակչության կեսից ավելին (56%) 1989 թվականին տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունն են համարում խորհրդային զորքերի դուրս բերումն Աֆղանստանից, երկրորդ տեղում նշանակությամբ նշվել է Բեռլինյան պատի անկումը (24%):
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հարցման արդյունքներով՝ երրորդ տեղում է հանքափորների գործադուլը (19%): Բացի այդ, 1989 թվականի կարևոր իրադարձությունների շարքում ռուսների 15 տոկոսը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցով:
ՌԴ բնակիչները թվել են նաև ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի և ամերիկացի առաջնորդ Ջորջ Բուշ ավագի հանդիպումը, ՁԻԱՀ հիվանդության բռնկումները, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի մահը:
Հարցումը, որին մասնակցել են 18-ից բարձր տարիքի 1605 մարդ 137 բնակավայրում, անցկացվել է հուլիսի 18-54-ը: