ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանցիները ԼՂ հիմնախնդիրը նշել են որպես 1989 թվականի կարևորագույն իրադարձություներից մեկը. հարցում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 

Ռուսաստանում «Լևադա կենտրոնի» անցկացրած հարցման համաձան՝ բնակչության կեսից ավելին (56%) 1989 թվականին տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունն են համարում խորհրդային զորքերի դուրս բերումն Աֆղանստանից, երկրորդ տեղում նշանակությամբ նշվել է Բեռլինյան պատի անկումը (24%):

 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հարցման արդյունքներով՝ երրորդ տեղում է հանքափորների գործադուլը (19%): Բացի այդ, 1989 թվականի կարևոր իրադարձությունների շարքում ռուսների 15 տոկոսը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցով:

ՌԴ բնակիչները թվել են նաև ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի և ամերիկացի առաջնորդ Ջորջ Բուշ ավագի հանդիպումը, ՁԻԱՀ հիվանդության բռնկումները, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի մահը:

Հարցումը, որին մասնակցել են 18-ից բարձր տարիքի 1605 մարդ 137 բնակավայրում, անցկացվել է հուլիսի 18-54-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular