Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս երկու կոռուպցիոն քրեական գործով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս երկու քրեական գործով: Այդ մասին օգոստոսի 15-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբանը՝ Սերգեյ Սլեսարյովը. այժմ Աթամբաևը մեղադրվում է 10 գործով: «Նրան ևս երկու ծանուցում են հանձնել կոռուպցիայի մեջ մեղադրվելու մասին: Երկու գործերն էլ վերաբերում են Կոյ-Տաշ գյուղում հողամասերի ձեռքբերմանը»,- հայտարարել է Սլեսարյովը:
Այսպիսով, ընդամենն այսօրվա դրությամբ Աթամբաևին մեղսագրվում է 10 ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարում:
Օգոստոսի 13-ին Ղրղզստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ծանուցումներ են հանձնվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, սպանության փորձ, պատանդառություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում:
Հատուկ ծառայությունների վարկածով, պետության նախկին ղեկավարը պետական հեղաշրջում էր նախապատրաստում: Օգոստոսի 14-ին նախկին նախագահին կոռուպցիայի մեջ են մեղադրել Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնն արդիականացնելիս և գրասենյակային շենքեր ձեռք բերելիս: Նրան կարող է սպառնալ ցմահ պատժաժամկետ: